10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Փարիզում այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին նոյեմբերի վերջին Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի արդյունքները։ Հայաստանի արտգործնախարարն ու ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանգամանալից մտքեր փոխանակեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և կազմակերպության կանոնադրական մյուս մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները […]

Դեռևս հստակ չգիտեմ՝ մինչև երբ եմ շարունակելու պաշտոնավարել․ Ռիչարդ Միլս /տեսանյութ/

Այս տարի նշվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի  գործընկերության ու բարեկամության 25-րդ հոբելյանական տարին: Այս առիթով այսօր  միջոցառում էր կազմակերպվել, որը կրում էր «Ձմեռային հրաշք» խորագիրը։ Մինչ միջոցառումը ՀՀ-ում  ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ  ճեպազրույցում նշեց՝  այս պահի դրությամբ դեռևս հստակ չգիտի՝ մինչև երբ պետք է պաշտոնավարի։   «Բայց,  ով էլ հետագայում ինձ փոխարինի, կշարունակի  աշխատել […]

Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երևանում է գտնվում հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպական խորհրդարանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգանում և ընդլայնվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծապես կարևորել […]

«Սա այսպես չի մնա». պատգամավորների ծեծկռտուքի հետքերով

Ինչպես   հայտնել ենք,    Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը   և Սերգեյ Բագրատյանը: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը   Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը նշեց՝ ծեծկռտուքին ականատես չի եղել, ավելին՝ այս մասին տեղյակ   չէր: «Բնականաբար, նման երևույթները չեմ ողջունում: Այդ դեպքի մասին Ձեզնից […]

Նախագահը ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, որը Ծաղկաձորը զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնելու նախաձեռնություններից մեկն է: Կենտրոնի բացմամբ ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Նախագծի իրականացման համար «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով կատարվել է ավելի քան 10 […]

Վտանգավոր զարգացում

Ինչպես հայտնել ենք,   օրերս ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարա­ծեցին, որ Ադրբեջանում սկսել են փորձարկել անօդաչու թռչող սարքերը, որոնք ադրբեջանական արտադրության են: Բնականաբար, եթե այս ԱԹՍ-ները արտադրվում են այնպիսի ագրեսոր պետության կողմից, ինչպիսին Ադրբեջանն է, դա  կարող է  լուրջ վտանգ լինել տարածաշրջանային  անվտանգության համար:  Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի  հետ զրույցում նշեց. «Սա վտանգավոր զարգացում […]

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական ժողովրդավարության անցման ընթացքում ՀՀ ԱԺ կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը, քանի որ ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամների հետ

Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող շուրջ չորս տասնյակ անդամների հետ։ Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին։ Հայաստանի արտգործնախարարն արժևորեց երկու երկրների խորհրդարանների կարևոր […]

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տուգանել է թե Հայաստանին, թե Ադրբեջանին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2017 թ. դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց վճիռներ երկու համանման դատական հայցերի վերաբերյալ. մեկն ընդդեմ Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի: Զարմանալի չէ, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրելով հայտնեց միայն Հայաստանի դեմ կայացված վճռի մասին, իր ընթերցողներից թաքցնելով այն փաստը, որ նման մի վճիռ էլ կայացվել է […]

Երկար ճանապարհ պիտի անցնեն (տեսանյութ)

«Իհարկե, շատ լավ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ թեկնածուներ ունենան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով ընդդիմության՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նշենք, որ «Ելքն» առաջադրելու է Արտակ Զեյնալյանին այդ պաշտոնում, իսկ «Ծառուկյան» դաշինքը դեռ իր տեսակետը չի հայտնել՝ չբացառելով, որ կունենա սեփական թեկնածուն: «Ելքը» նաև դիմել է «Ծառուկյան» դաշինքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի