20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր զարգացում

Ինչպես հայտնել ենք,   օրերս ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարա­ծեցին, որ Ադրբեջանում սկսել են փորձարկել անօդաչու թռչող սարքերը, որոնք ադրբեջանական արտադրության են:

Բնականաբար, եթե այս ԱԹՍ-ները արտադրվում են այնպիսի ագրեսոր պետության կողմից, ինչպիսին Ադրբեջանն է, դա  կարող է  լուրջ վտանգ լինել տարածաշրջանային  անվտանգության համար:
 Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի  հետ զրույցում նշեց. «Սա վտանգավոր զարգացում է: Թե՛ ՀՀ-ն, թե՛ միջազգային ահրությունն այս ամենին պետք է արձագանքի: Ընդհանրապես, մենք շատ ուշադիր պիտի հետևենք այս բոլոր զարգացումներին և հակաքայլերըպետք է երկար սպասեցնել չտան»:

Քաղաքագետը շեշտեց՝ չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլով ջանում է վախեցնել հայկական կողմին:

«Բայց, մենք վախենալու բան չունենք: Մենք պիտի ոչ թե վախենալու բան ունենանք, այլ անելու բան: Ես չեմ էլ կասկածում, որ ՀՀ-ն և ՀՀ քաղաքացիները, հայկական   պետականության ինստիտուտները միանգամայն ընդունակ են  այս ամենին դիմագրավել,  բայց  այս ամենը նախ պետք է ադեկվատ գնահատել և պլանավորել ռազմավարություն, մարտավարություն, համապատասխան նախագծեր, որպեսզի այս հարցին տրվի  թե՛ քաղաքական պատասխան, թե՛ տեխնիկական… Ի  վերջո, այս ամենը սպառնալիք է մեր անվտանգության համար. դա նույնիսկ բանավիճելու հարց  չէ», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ