13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Փարիզում այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին նոյեմբերի վերջին Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի արդյունքները։

Հայաստանի արտգործնախարարն ու ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանգամանալից մտքեր փոխանակեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և կազմակերպության կանոնադրական մյուս մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Զրուցակիցները մանրամասն անդրադարձան գագաթաժողովի բովանդակային հարցերին՝ ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը, քննարկումների գլխավոր ուղղություններին, ֆրանկոֆոն գործարար համաժողովին։

Էդվարդ Նալբանդյանն ու Միկայել Ժանը մտքեր փոխանակեցին ՖՄԿ գործունեության մի շարք ուղղությունների շուրջ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ