27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հերթական ծեծկռտուքը՝ խորհրդարանում

Խորհրդարաում ծեծի միջոցով հարցեր լուծելը դառնում է ավանդույթ: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը, գրում է 1in.am-ը: Ըստ կայքի՝ երբ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը, Սերգեյ Բագրատյանը […]

После обеда горчицы не надо… Շարմազանովը՝ Փաշինյանին

«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությունից հետո էլ՝ քիչ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում ամբիոնից հայտարարեց, որ քվեարկությունը եղել է անօրինական: Նա ներկայացրեց քվեարկության ամբողջ ընթացքը  և նշեց, որ ցուցատախտակը ցույց է տվել 61 կողմ, և արձանագրվել է, որ օրենքի նախագիծը չի ընդունվել: Երբ ցուցատախտակին քվեարկությունը վերականգնվել է, Ռուստամ Մախումդյանը հայտարարել է, որ […]

Սահմանադրական օրենք չէր. նախարարը՝ խորհրդարանի խառնաշփոթից (տեսանյութ)

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Դատական օրենսգրքի» փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ նախագծի քվեարկության ժամանակ տեղի ունեցած խառնաշփոթին:

Ամեն ինչ հեքիաթ է. Մարուքյան

«Նման օրենքը չի կարող նման կերպ ընդունվել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Սահմանադրական օրենքով Դատական օրենսգիրքը չի ընդունվել: Ամբողջ աշխարհի առաջ այս մարդիկ կեղծիք են անում: Այսինքն՝ խորհրդարանական երկիր և այլն, էդ ամեն ինչը հեքիաթ է»,-հայտարարեց Մարուքյանը: Հիշեցնենք, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի ժամանակ, ըստ «Ելքի» ու «Ծառուկյան» դաշինքների, սխալ քվեարկություն […]

Ես էլ կարող եմ նիստից հետո ասել՝ ես էլ եմ դեմ, օրենք կա, այդպես չէ օրենքով. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ «Դատական օրենսգիրքն» առաջին ընթերցմամբ ընդունվել է առանց կեղծիքի: «Ելքից» Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խնդիրը Նապոլեոն Ազիզյանի քվեարկության մեջ է, բայց ոչ Նապոլեոն Ազիզյանը, ոչ «Ծառուկյան» դաշինքից որևէ պատգամավոր նիստի ժամանակ վարման կարգով ձայն չի խնդրել և չի ասել, որ այդ քվեարկությունը սխալ էր: Հետևությունը հետևյալն […]

Ստորագրվել է

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության տարածաշրջանային տնօրեն Պրաբուդա Սեն: […]

Նապոլեոն Ազիզյանը չի քվեարկել. «Ծառուկյան» դաշինքում դժգոհ են

«Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քվեարկությունն, ինչպես արդեն հայտնել ենք, բուռն անցավ: Ընդամենը 63 կողմ ձայն եղավ, և ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը սկսեց բոյկոտել՝ ասելով, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը չի մասնակցել քվեարկությանը, սակայն նրա դիմաց էլեկտրոնային տախտակը կողմ է գրանցել: Հայտարարվեց նաև, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գործուղման է, սակայն չի […]

Քվեարկությունն Օսկարի պես բան է՝ անմիջապես առաջ պիտի բացվի. Արտակ Զեյնալյանն՝ Արա Բաբլոյանին

ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստը սկսեց լարված մթնոլորտում: Առաջին ընթեցմամբ քվերակության դրվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, որին «Ելքը» դեմ քվեարկեց: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր դեֆակտո իրավակիրառական պրակտիկան թույլ տալիս է բողոքարկել ձերբակալման օրիանականությունը, մինչդեռ այս առաջարկվող նախագիծը սահմանափակում է մտցնելու, […]

Սերժ Սարգսյանի հրամանագրով Անտառային պետական կոմիտե է ստեղծվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Անտառային պետական կոմիտե է ստեղծվել: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 13.3-րդ կետը՝ […]

Դատախազության պարզաբանումը՝ Նոր Կյանք համայնքի ղեկավարի բաց նամակի առնչությամբ

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն օրեր առաջ հանդես էր եկել բաց նամակով՝ ուղղված նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դրանում ներկայացված տվյալների և հանգամանքների կապակցությամբ տեղեկացնում եմ հետևյալի մասին: Գարիկ Սարգսյանի կողմից ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ստացվել է երեք հաղորդում, որոնք սահմանված կարգով  ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում ներկայացվող տվյալներն ստուգելու նպատակով: Նախապատրաստվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի