09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Դաշնակցությունում» կռիվ չկա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «օդից վերցված» է համարում մամուլում հայտնված այն տեղելութոյւնները, թե փոխվարչապետի պաշտոնի համար նախարար Դավիթ Լոքյանի ու պատգամավոր Աղվան Վարդանյանի միջև բուռն վեճ կա: «Բացարձակապես իրականությանը չհամապատասխանող լուր է, ինչպես հաճախ պատահում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը:

Նա հերքեց նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն ԿԳ նախարարի պաշտոնում Լևոն Մկրտչյանը չի շարունակելու իր պաշտոնավարումը։ «Բացարձակապես նման քննարկումներ դեռ տեղի չեն ունենում «Դաշնակցություն» կուսակցությունում։ Այդ քննարկումները կլինեն ապրիլից հետո»,- հայտարարեց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ փոխվարչապետի դաշնակցության թեկնածուի շուրջ քննարկումները ևս կսկսվեն ապրիլից հետո։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ