26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանի հետ

Այսօր՝ փետրվարի 27-ն, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի  և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին , հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակաին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Արմեն Սարգսյանն  ՕԵԿ նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և սկզբունքային  մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանի առջև ծառացած հնդիրները լուծելու հարցում՝ ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է երկրի առջև ծառացած ներքին և արտաքին հիմնական մարտահրավերների, հասարակությանը հուզող խննդիրների և դրանց լուծման հետ կապված  «Օրինաց երկիր» կուսակցության  մոտեցումները և պատկերացումները:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ խոշոր, ռազմավարական ծրագրերի առաջադրման և իրականցացման հետ կապված: Հանդիպումն անցել է ջերմ և անկաշկանդ աշխատանքային  մթնոլորտում:

Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը և ՕԵԿ փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հաջողություն են մաղթել Արմեն Սարգսյանին առաջիկա ընտրական գործընթացներում:

 

ՕԵԿ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ