16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Չի եղել մի դեպք, որ ՀՀ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ»

«2014 թվականի ապրիլի 10-ին ձեր ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ խորհրդարանական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Դուք ներկա եք եղել, լո՞ւրջ էր ասում սա, թե՞ հումորային էլեմենտներ կային։ «Սեղանի տակից թխի գա»՝ այսպիսի դրվագներ եղե՞լ են, հնարավոր է՝ մոնտաժված է, լրիվ լուրջ եմ հարցնում»,-այսօր Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների առաջին պաշտոնի թեկնածու, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: 

 Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը քաղբանտարկյալների առկայության մասին էր, և թե երբ երկրում տեղի կունենա վստահության հանրաքվե:

Պատասխանելով առաջին հարցին՝ Գագիկ Հարությունյանն ասաց. «ՀՀ նախագահի հետ բոլոր հանդիպումների ժամանակ չի եղել մի դեպք, որ ՀՀ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ, և նաև այդ օրը Ձեր բերած օրինակը՝ «սեղանի տակ», «սեղանի վրա», նման բան չի եղել. ՀՀ նախագահն իր կարծիքն է հայտնել»:

Գագիկ Հարությունյանը Փաշինյանին խնդրեց նախագահին հարցնել, թե ինչ կոնտեքստում է դա ասվել և ինչպես կմեկնաբանի ասվածը:

Մյուս հարցերի վերաբերյալ նա ասաց, որ ՀՀ-ում ընտրությունների ժամանակ ՍԴ-ում չեն եղել դեպքեր, որ ընդհանրապես խախտումներ չեն արձանագրել, բայց ներկայացված հիմնավորումները և ապացուցողական նշանակություն ունեցող փաստերը այնպիսին չեն եղել, որ ՍԴ-ն անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները: Իսկ մեծամասնական ընտրությունների պարագայում եղել են դեպքեր, երբ հակասահմանադրական է եղել։

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներ լինելու մասին հարցին, ապա նա պատշաճ չհամարեց ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, քանի որ որևէ նման գործի նյութերին ծանոթ չէ, և իրենց մոտ քննարկվող դիմումներով նման հարց չի շոշափվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ