26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կորոշեն, թե ով է լինելու վարչապետ, փոխվարչապետ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ խորհրդարանի այսօրվա նիստը, որտեղ քննարկվում է, ապա և ընտրվելու է Բարձրագույն դատական խորհդի կազմը, պատմական է: Այս մասին նա նշեց այսօր նիստի ժամանակ: «Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումն ամբողջացնում է դատական համակարգում բարեփոխումները: Մի պատգամավոր կասի՝ սա ֆինիշն է պատգամավորների, մեկը կասի՝ սկիզբն է, վիճելու հարց է, բայց առանց ԲԴԽ-ի մենք չենք կարող խոսել անկախ դատական համակարգի մասին»,-նկատեց նա:

 Հիշեցնենք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին:

Շարմազանովը անդրադառնալով թեկնածուներից ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ նշեց, որ նա պետական մտածողության, պետականության ջատագովի ու պետական ծառայողի կերպար է, և շատ դժվար է լինել երկար տարիների ընթացքում պետական ծառայող և մարդ միաժամանակ: «Յուրաքանչյուր պետության դատական խորհուրդը հպարտ կլիներ, որ այնտեղ գործեր նման նման պրոֆեսիոնալ և բարոյական անձնավորություն»:

Երկրորդ թեկնածուի՝ Գևորգ Դանիելյանի մասին ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ նա պարկեշտ է, հոգևոր ու բարոյական արժեքներ կրող իրավաբան ու անձ է: Նա կոչ արեց կոմ քվեարկել նաև մյուս երեք թեկնածուներին, որոնց չի ճանաչում, բայց կարդալով կենսագրությունը, նրանց գործընկերներին, իմանալով արժեհամակարգը՝ պարզ է դառնում է, որ ԲԴԽ-ը դառնում է նաև արժեքային համակարգ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների քննադատություններին, ապա Շարմազանովն ընդգծեց. «Տղե՛րք, սպարապետ Վազգենն ասում էր՝ մենք պարտավոր չենք իրար սիրել, բայց պարտավոր ենք հանդուրժել: Պարտավոր ենք հանդուրժել դիմացինի կարծիքը»:

Նա հավելեց՝ ճշմարտությունն այնտեղ է, որտեղ կա բազմակողմանի քննարկում: 

«Ելքը» մասնավորապես ԲԴԽ-ի անդամներից հետաքրքրվել էր, թե երբ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ չի վերընտրվելու, չի ստանձնելու վարչապետի պաշտոնին, արդյոք դա լուրջ էր ասում: «Ոչ Գագիկ Հարությունյանի, ոչ Գևորգ Դանիելյանի խնդիրը չէ խոսել ապագա վարչապետի պաշտոնից: ՀՀ-ն իրավական պետություն է, տեղի է ունեցել պառլամենտական ընտրություն: Որևէ միջազգային կառույց, այս դահլիճում գտնվող որևէ խմբակցություն պաշտոնապես չի բողոքարկել ընտրությունների արդյունքերը: 

Միացյալ նահանգների դեսպանությունից մինչև Եվրամիության ներկայացուցչություն բոլորն ընդունել են, որ այս ընտրությունները լավագույնն են ՀՀ պառլամենտարիզմի պատմության մեջ: Հետևաբար բացարձակապես ՀՀ քաղաքացիների իրավունքն է ընտրել իշխանություններին, ինչն էլ ժողովուրդն արել է ապրիլի 2-ին՝ ձայնը տալով կոալիցիոն երկու գործընկերներին: Հետևաբար, ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կորոշեն, թե ով է լինելու վարչապետ, փոխվարչապետ, ով է առաջին փոխվարչապետ, և ինչպիսի ծրագրով պիտի գան ու ներկայանան մեր հանրությանը: Ոչ թե նրա համար որ Շարմազանովն է այդպես ուզում, այլ որովհետև դա է ժողովրդի պատվերը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ