24 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն ԱՄՆ

Մարտի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Կարնեգի հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ու ՀՀ արտաքին քաղաքականության արդի հիմնախնդիրներին, հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող այլ հարցերի: Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Ամերիկայի հայ […]

155-ը՝ նախագահին, 600-ը՝ վարչապետին. Հայկական Ժամանակ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել, որի համաձայն՝ 2018 թվականի սսղրիլի 9-ից նախագահի աշխատակազմը չի կարող ունենալ 155-ից ավելի աշխատա­կից: Նախագահի աշխատակազմը կարող է տարեկան ունենալ մինչեւ 75 մլն դրամի չափով պա­հուստային ֆոնդ, որի տնօրինողը նախագահն է: Ապրիլից հետո վարչապետի աշխատակազմը նախա­գահի աշխատակազմի նման համեստ չէ: […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Կարեն Կարապետյանը  Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:

Մոսկվայի ռազմական շանտաժը՝ սթափության ուղերձ Հայաստանին. Ժամանակ

Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես դրա ռազմատենչ բնույթը, թեեւ առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի եւ վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, […]

Ծառուկյանի հավատարմության գինը. Ժամանակ

«Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաև վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նման որոշման համար «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ունի առնվազն երեք պատճառ. Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի առաջարկով աջակցել է Արմեն Սարգսյանին և հիմա չի կարող անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկել: Գագիկ […]

Թուրք պրոֆեսորն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը

Պաշտոնական Անկարան դեռ չի արձագանքել մարտի 1-ին Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը, որոնք միտված  էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները նույնպես դեռ լռություն են պահպանում այս հարցում: Թուրքական «Aydınlık» ազգայնական թերթի հետ զրույցում Անկարայի «Բաշքենթ» համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Յելդա Օնգունը մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը: Թուրք պրոֆեսորը ՀՀ […]

«Թքեմ երեսիդ, բոսյակ»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնաով ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի ելույթին, ֆեյսբուքյան հանրագրում նկատում է.  «Թքեմ երեսիդ, բոսյակ։ Սումգայիթում, Բաքվում ու ղարաբաղյան հակամարտության մեջ Կրեմլին ու Ադրբեջանին մաքրելու համար պատրաստ ես ոչ միայն ուրանալ ազգդ, խիղճդ, Աստծուն, անմեղ նահատակներիդ ու ճշմարտությունը, այլև հետևդ բացել «համապատասխան ռիտուալի» համար, ինչպես ինքդ ես որակում հայերի հետ Սումգայիթում կատարվածը։ Դու թափթփուկ ու […]

«Եթե ընտրություններ չկան, ինչպե՞ս ես իմանալու՝ քո վարկանիշը բարձրացա՞վ, թե՞ իջավ»

Ինչպես հայտնի է, «Ծառուկյան» դաշինքը քվեարկեց Արմեն Սարգսյանի օգտրն։ Անդրադառնալով ա այս թեմային՝ քաղաքագետ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ «Ծառուկյան» դաշինքը սատարեց ոչ թե իշխող կոալիցիայի,  այլ նախագահի ներկայացրած թեկնածուին․ դե յուրե դա նույնն է, բայց դե ֆակտո դրանք տարբեր են։ «Եվ ինչպես մենք տեսնում ենք Ծառուկյան դաշինքի գործունեությունին, նա ազատ է քննադատելու եւ […]

Մենք Թուրքիայի դեմ չենք պայքարում. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են կրոնական համերաշխությունը, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Այս համատեքստում ազգային փոքրամասնություններին հստակ քվոտա […]

Անկարան Հայաստանի քայլը արձագանքման արժանի չի համարում. թուրք քաղաքագետ

Թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ  Ջենգիզ Աքթարը, «Ermenihaber.am»–իհետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարներին, հոռետեսական կանխատեսում է արել: Նշելով, որ Անկարայի ներկայիս արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն նախկինի, հիմնված չէ հարևաների հետ լավ հարաբերություններ ստեղծելու, գործընկերություն անելու, երկխոսություն ծավալելու վրա,  ասաց.  «Այդ ժամանակաշրջանն արդեն վաղուց ավարտված է:  Անկարայի արտաքին քաղաքականությունն արդեն ուժի դիրքերից է հանդես գալիս՝ լինի հարևան, թե ոչհարևան երկիր:  Այս նոր քաղաքականությունից Եվրամիությունը և ԱՄՆ–ն ստանում են իրենց բաժինը և առայժմ մնում միայն դիտորդի դերում են: Այս համատեքստում նայելով Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝  դեռ դրական կամ կառուցողական քաղաքականության նախանշաններ չեմ տեսնում:Նույնիսկ գրեթե անհնար է ասել, թե այս հարցում երբ դրական տեղաշարժ կլինի»: Ermenihabere.am-ի այն հարցին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի