25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: Ցավակցական ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացանք Արեւելաչինական ծովում վթարված եւ խորտակված իրանական տանկերի անձնակազմի զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, Իրանի […]

Հույները, ասորիները եւ եզդիները. ԱԺ-ի հետեւողականությունը

ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը եզդիների դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտող` բարոյական անհրաժեշտ դիրքորոշմանն առընթեր հստակորեն ունի քաղաքական այժմեական նշանակություն: Այս դեպքում բարոյականը այն մղումն է, որ նույնինքն ցեղասպանության ենթարկված ազգի պետությունն է, որը  պարտք է համարում իր հետապնդած ճանաչումների արշավի նման ճանաչել այլ ցեղասպանյալ ժողովրդի իրողությունը եւ դրանից ելնելով դատապարտել այն: Այստեղ կա կարեւոր այլ հանգամանք եւս. […]

«Ծառուկյան» խմբակցության առաջարկը՝ անցնել լրիվ համամասնականի մերժվեց

Կառավարությունն այսօրվա նիստին բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված նախագծին՝ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկել են զերծ մնալ տարածքային ցուցակներից: «Ներկայացված փաստարկները, որ գործող համամասնական համակարգը շեղված է մաքուր համամասնականից ու նմանվում է  մեծամասնականին, սխալ պնդում է. մեծամասնական համակարգը ինքնին վատ բան չէ, այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրում պետք է […]

«Հիմա բիզնեսմենը ո՞նց պլանավորի, եթե անընդհատ փոխվում է»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին անհանգստացնում է, որ գործարարներին առնչվող օրենքներում, այդ թվում և «Հարկային օրենսգրքում» արդեն որերորդ անգամ փոփոխություններ են կատարվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց.  «Բիզնեսի, տնտեսվարողների համար մի երկարատև ժամանակ խաղի հստակ կանոններ պիտի սահմանվեն, այսինքն՝ այնպիսի կանոններ, որոնք չեն փոխվելու, և քանի որ բիզնեսմենը  ծրագրում է  իր իր […]

Եթե Բաքուն հետեւի համանախագահների կոչերին, հնարավոր կլինի հունի մեջ դնել կարգավորման գործընթացը. Նալբանդյան

Հունվարի 17-ին Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և ընդգծեց, որ ինչպես միշտ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնկացում […]

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. անձնակազմը զոհվել է

Թուրքիայում Սպարտայի Յալվաչ գավառի Քըրքբաշ գյուղում ռազմական ուսումնական ինքնաթիռ է ընկել: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ ռազմական ուսումնական բեռնատար ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է: Վթարի հնարավոր պատճառ կարող էր լինել շրջանում տիրող խիտ մառախուղը:   Թուրքիայի ԶՈՒ կողմից  հայտարարություն է արվել, որում հաստատվել է վթարի […]

Որոշ պաշտոնյաների փողերը, կազինոները, սիրուհիները կհայտնվեն համացանցում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 31 պատգամավոր: Թեև նախագին ընդունվեց, այնուամենայնիվ, որոշ պատգամավորներ  բավական կոշտ արտահայտվեցին այս նախագծի մասին։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց՝ սա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին, իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց՝  քիչ է […]

Ես չեմ ասել, որ մարդ իրավունք չունի արձակուրդ գնալու. վարչապետ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը: Մասնավորապես, Կարապետյանն ասել էր, որ մենք իրավունք չունենք մեզ այնքան շքեղություն թույլ տալ, որ երկար հանգստանանք Ամանորից հետո, այդ պատճառով էլ հունվարի 3-ից պետք է աշխատանքի գնալ, պետք է ազդակը տալ: Ապա Մարուքյանն ասաց, որ հունվարի 8-ին […]

Ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյանը 4 մթերք ներկայացրեց

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել. «Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները […]

Երկրում նախագահի թեկնածուներ շատ չեն. նախարար

ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում իր և ՀՀԿ-ական պատգամավորների միջև թեժ խոսակցություն է եղել, և որ իրենից կուսակիցները հաշվետվություն են պահանջել ԱԺ-ում ելույթի համար: «Իմ ելույթը հրապարակային է եղել, այն կարող են բոլորը դիտել: Ինձանից որևէ մեկը չէր կարող հաշվետվություն ուզել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի