21 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Ցեղդ վառելու եմ «բ..ի» վաստակ». լարված իրավիճակ դատարանում /տեսանյութ/

 Այսօր՝ մարտին 19-ին  դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման։

Ժիրայր Սեֆիլյանը վճիռը լսեց նստած և բացահայտ արհամարհանքով: Նա  ծափահարեց դատավորին և բղավեց՝ «Բռավո»:

3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Ներսես Պողոսյանի նյարդերը տեղի տվեցին: Նա հայհոյանքներ հնչեցրեց դատախազի հասցեին.«Ցեղդ վառելու եմ  «բ…ի» վաստակ»:

Ոստիկանները  հարկադրաբար Պողոսյանին հեռացրեցին դատական նիստերի դահլիճից:

Նշենք, որ Ներսես Պողոսյանը մինչև 14 տարեկան երեք երեխայի հայր է: Նրա կնոջ՝ Լիա Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ: 

 Հրապարակված վճռի համաձայն՝ Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ