26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանն էլ, որևէ մեկս էլ հավերժ չենք, բայց փորձը պետք է փոխանցվի» (տեսանյութ)

«Արդարությունը դեռ չի հաստատվել, բայց արդարության հաստատելու համար սկիզբը դրվել է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին, թե եթե կողմ են, որ նախագահ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա արդյոք այս նոր ու արդար Հայաստանի մասին էր երազում ՀՅԴ-ը, որտեղ նախագահի օրոք արտագաղթն ու աղքատությունը շատացել են:

Ռուստամյանն ընդգծեց, որ այն փոփոխությունները, որ մեկնարկել են Հայաստանում, իսկապես դրական են ու հույս ներշնչող: «Մեր հույսը ոչ թե անձանց փոփոխությունն է, այլ համակարգի: Մենք ասել ենք, որ մեզ համար տարբերություն չկա, թե ինչ կորոշի Սերժ Սարգսյանը մի քանի տարի հետո, մեզ համար կարևոր էին մեկնարկած փոփոխությունները»,-նկատեց նա: 

Henaran.am-ի հարցին, թե ինչու այսքան ժամանակ նախագահը իրեն հետևորդ չի պատրաստել, որ հիմա պիտի դա անի, Ռուստամյանն արձագանքեց. «Ես դրական եմ նայում, որ ինքը համարում է, որ եթե համաձայնվի, թիվ մեկ հարցը լինելու է դա: Այսինքն՝ ինքը տեսնում է, որ այս փոփոխությունները պետք է կարողանանք սահուն իրականացնել, և ով պիտի ավելի լավ դրանք պատկերացնի, եթե ոչ նա, ով գիտի: Մենք, այո, պետք է նորերին պատրաստենք: 

Մենք տեսնում ենք, որ երիտասարդներ են գալիս առաջ, Սերժ Սարգսյանն, այո, այդտեղ տեսնում է իր դերակատարումը: Սերժ Սարգսյանն էլ, որևէ մեկս էլ հավերժ չենք, բայց փորձը պետք է փոխանցվի, որ այս եղածը շարունակեն»:

Հիշեցնենք, որ երեկ նախագահը խոսել էր վարչապետ դառնալու մասին՝ ասելով. «Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ