24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանության հուշարձանը բացասականորեն կազդի թուրք-շվեյցարական հարաբերությունների վրա. Թուրքիայի հյուպատոս

Շվեյցարիայի Ժնև քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը Թուրքիայի արտգործնախարարությունից բացի արձագանքել է նաև Ժնևում Թուրքիայի հյուպատոս Մեհմեթ Սաիթ Ույանըքը։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած  հուշարձանի բացման արարողությանը  ներկա էին գտնվել Ժնևի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնց թուրքական աղբյուրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմնակիցներ է անվանում։ Նշյալ կուսակցությունը Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն: […]

Վահրամ Բաղդասարյանը կժպտա, կբացատրի և մուտք կգործի խորհրդարան

«Երբ կընտրվի կառավարության ղեկավարը, փոփոխություններն էլ կլինեն»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը և ամբողջ կառավարությունն այսօր պաշտանակատար են և սահմանադարության լիազորության շրջանում իրականացնում են իրենց աշխատանքը: Հարցին, թե բողոքի մասնակիցների նպատակը վաղը ԱԺ շենքի մուտքերն արգելափակելն է, ինչ մարտավարություն ունի իշխանությունը, թե ինչպես պետք է մուտք […]

Այսօր կառաջադրվի վարչապետի թեկնածուն

Կոալիցիոն ֆրակցիաների համատեղ նիստը կառաջադրի վարչապետի թեկնածուին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այսօր ժամը 1-ին տեղի կունենա կոալիցիոն ուժերի ֆրակցիաների համատեղ նիստ: «Օրակարգում մեկ հարց է. Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը»,-նշեց նա: Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղկաձորում միաձայն որպես վարչապետի թեկնածու ընտրել է […]

Ոչինչ հավերժ չէ․ Սերժ Սարգսյանը՝ վարչապետ լինելու մասին

Ռուսական «Իզվեստիա»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր վարչապետությանը։ Բա ասել է, որ իր կուսակիցներն առաջադրել են իր թեկնածությունը եւ որ պատրաստ է ստանձնել վարչապետ լինելու պատասխանատվությունը, եթե իր թեկնածությունը հավանության արժանանա խորհրդարանում: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ «Ոչինչ հավերժ չի լինում»։ «Պատրաստ եմ  շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանցմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններ […]

«Սերժ Սարգսյանն էլ պիտի ապացուցի, որ այս փոփոխությունները ժողովրդի համար էին»

«Մենք խոսում էինք ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության մասին, մենք 3 տարի այդ մասին ասել ենք: Մենք ասել ենք, որ մեր գործողություններն անձերով չենք պայմանավորում, մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող  է վաղը մի պաշտոն զբաղեցնել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե իրենց փաստորեն հաջողվեց այնպես […]

Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում. ՀՀԿ

Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ընդդիմադիրների գործողությունները կարող են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրություններին։ «Մենք մեր բնականոն գործընթացը պետք է շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայացվի, և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Բաղդասարյանը։ Խոսելով այսօր առավոտից Երևանի կենտրոնական փողոցների փակ լինելու մասին՝ Բաղդասարյանը նախ ընդգծեց, որ […]

Բա ես պիտի սուս կանգնե՞մ, ինձ գան, քաշքշե՞ն. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ հավանական է համարում, որ խորհրդարանի վաղվա նիստը, որտեղ պիտի քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը, արտագնա լինի: Այս մասին նա նշեց այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամին: «Դա պիտի Ազգային ժողովի որոմամբ տեղի ունենա, և ես այդպիսի որոշման նախագծից տեղյակ չեմ, դրա համար Ազգային ժողովը պետք է հավաքվի, որ որոշում կայացնի: Չեմ […]

Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր հեշտությամբ հասել է աշխատավայր խորհրդարան չնայած Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար վիճակին: Այս մասին նա նշեց ԱԺ ճեպազրույցների ժամին: «Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատել, ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում […]

«Այս քաղաքական միջոցառումները նրան վտանգ չեն սպառնում»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է, որ ր ՀՀԿ ղեկավարը շախմատային բոլոր քայլերը կատարել է, հասել է վերջին քայլին՝ ապրիլի 17-ին վարչապետ դառնալուն, և չի ցանկանում՝ վարչապետ դառնալու գործողությունները բացասաբար ընկալվեն Արևմուտքի կողմից: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին:  «Եթե նա ուժային գործողությունների դիմի, դա […]

Երեւանը՝ կաթվածահար վիճակում /ֆոտո/

Երեւանում մի շարք փողոցներ փակ են, հանրային տրանսպորտը չի կարողանում բնականոն հունով կատարել իր աշխատանքը։ Հիշեցնենք, որ ցուցարարները փակել են Երեւանի մի շարք փողոցներ: Ինչպես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը, փակվել են Արշակունյաց փողոցը, Աբովյան փողոցը, Մոսկովյան փողոցը, Սարյան փողոցը Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի