ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի եւ առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս […]





































