31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանացի գործիչները քննադատել են Թուրքիային՝ Աֆրինի գործողությունները չդադարեցնելու պատճառով

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիային ուղղված լուրջ քննադատություններ են հնչեցրել։ Պատճառն այն է, որ չնայած ՄԱԿ-ի անվտանգության խուրհուրդը նախօրեին հայտարարել է ողջ Սիրիայում  զինադադարի որոշման մասին, Թուրքիայի կողմից Աֆրինի դեմ իրականացվող ռազմական գործողությունները շարունակվում են։ Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ,  Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) ներկայացուցիչ Ռոդերիխ Քիսեվեթերը «Deutsche Welle»-ի հետ զրույցում նշել  է, որ Թուրքիայի դիրքորոշումն […]

Ծիծաղելի է, անհարմար է, պարո՛ն Մնացականյան. Զոհրաբյանը՝ ԱՎԾ պետին

Ազգային ժողովում քննարկման է դրվել «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մշտապես ԱՎԾ-ի տվյալները չեն համապատասխանում իրականությանը: «Հանրությունը չի հավատում ձեր ներկայացրած տվյալներին, պարո՛ն Մնացականյան, որովհետև այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Այս օրենքով ասում եք՝ այլ մեթոդաբանություն է լինելու, միջազգային ստանադներին համապատասխանեցվելու է: Միակ ստանադարտը, […]

Չէի ասի, որ կա արդարադատության պակաս. Բաբլոյան

Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուների ընտրության ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հույս հայտնեց, որ արդար և գործունյա խորհուրդ կձաևավորվի: «Չէի ասի, որ կա արդարադատության պակաս, բայց մշտական բարեփոխումներն անհրաժեշտ են»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Արա Բաբլոյանն անպատասխան թողեց հարցը՝ կան ՀՀ-ում քաղբանտարկյալներ, թե ոչ։

Մեր դաշինքում միշտ էլ կան տարաձայնություններ. Փաշինյան (տեսանյութ)

«Դա չի նշանակում, որ իրենք ինձ դուրս են անում, նրանք ուղղակի պատրաստ են ինձ գործուղել Ազատության հրապարակ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ իր ընտանիքն իր հետ բարդ ու երկար ճանապարհ է անցել, և ընտանիքի դիրքորոշումը իր համար շատ կարևոր է, այդ իսկ պատճառով էլ այս հարցը քննարկվել […]

Փաշինյանը՝ բոլորին դեմ (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներից Գևորգ Դանիելյանին ու Գագիկ Հարությունյանին, իսկ մնացած 3-ին՝ ազատ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Անձամբ ինքը բոլոր անդամներին դեմ է քվեարկել: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Մեկ քայլանոց բան չկա. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն ասում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները լիովին տիրապետում են այն ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են: Այս մասին նա նշեց ԲԴԽ-ի անդամների ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում: «Խնդիր լուծելը պետք է սկսել իրավական կրթությունից: Ժամանակն է, որ մենք մտածող իրավաբաններ ունենանք: Մեզ մոտ կա ընկալում, որ լավագույն իրավաբանն է […]

Էրդողանը սպառնալիք է աշխարհի համար. նրան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել իր սեփական ժողովրդի, ինչպես նաև շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն նրա հարևաններին և ամբողջ աշխարհին:   Միջազգային հանրության կողմից անտեսված վերջին բռնակալը ցեղասպան դահիճ Ադոլֆ Հիտլերն էր, որը […]

Նախկին ոստիկանապետի հավատը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը գտնում է, որ Բարձրագույն դատախան խորհրդի անդամներից և Գագիկ Հարությունյանը, ոչ Գևորգ Դանիելյանն իրենց գործունեության մեջ ոչ մի արատավոր բան չեն արել: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում՝ ԲԴԽ-ի անդամների ընտրությունից հետո: Ըստ նրա՝ այդ անձինք նախկինում լծակներ չեն ունեցել գործելու: «Եթե որևէ թերություն կա, որ հասարակության ուշադրությունն […]

Պարսիկները դժգոհ են, հեռանում են Հայաստանից. Առավոտ

Երեկ Երեւանում կայացավ հայ-իրանական միջկառա­վարական հանձնաժողովի 15-րդ նիստը: 15 անգամ նման նիստ անցկացնելը քիչ չէ, դրանք ենթադրում են, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն աճեն նիստից հետո նոր մակար­դակի վրա կդրվեն, ավելի շատ ներդրումներ ու առեւտրաշրջանառություն կլինեն եւ այլն: Իրանի ազատ առեւտրի գոտիների գերագույն խորհրդի ներդրումնե­րի եւ բյուջեի պլանավորման գլխա­վոր վարչության պետ Մոհամեդ Ռեզա Աբդոլ Ռաֆիմին […]

Արյունահեղ բախումներ կլինեն հանուն ղարաբաղյան հարցի լուծման հետաձգման. Հրապարակ

Հայաստանն առաջիկայում, ամենայն հավանականու­թյամբ, կթեւակոխի ներքաղա­քական անակնկալ շիկացման փուլ: Այդ մասով, կարծես թե, արդեն առա­ջին ծիծեռնակները երեւում են: Նիկոլ Փաշինյանի՝ դեպի փողոց գործուղվե­լը կարող է խառնել այն համեմատա­կան անդորրը, որը կա այսօր: Մյուս կողմից՝ այն կարող է հանգեցնել քաղաքական ուժերի, ներառյալ նաեւ՝ խորհրդարանական քաղաքական ուժերի վերադասավորման: Թե ինչ կլինի արդյունքում, դժվար է ասել, սակայն, ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի