03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բակո Սահակյանը շնորհավորել է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Դուք կանեք հնարավորը Մայր Հայաստանի եւ Արցախի զարգացման ու զորացման, մեր ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման, համազգային խնդիրների լուծման ուղղությամբ:  Վստահ եմ, որովհետեւ Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր ունեն քաղաքական ու պետական գործչի մեծ փորձ ու գիտելիքներ, մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում անմնացորդ ծառայել եք հայոց պետականաշինության, մեր հաղթանակների ու հաջողությունների կերտման գործին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին>>:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ