25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը

Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ներկայացնելով ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծերի ու հարցերի ցանկը՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է օրվա առաջին կեսին գլխադասային հանձնաժողովների կողմից երեք օրենքների նախագծերի քննարկումների արդյունքներին և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացություններին:

Խորհրդարանի ղեկավարի հաղորդմամբ, հերթական նիստում,  համաձայն ԱՀ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի 114-րդ հոդվածի, Հանրապետության նախագահը կներկայացնի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդում:

Կայանալիք նիստում, Բարձարագույն դատական խորհրդի առաջարկությամբ, քննարկմանն է ներկայացվելու նաև Գերագույն դատարանի դատավոր նշանակման հարցը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կգումարվի ապրիլի 19-ին ժամը 11:00-ին: Օրակարգով ժամը 13:00-ին նախատեսվում է նաև հարցուպատասխանի ընթացակարգ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ