12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բա հո Նիկոլ Փաշինյանին չէի գովելու. Շարմազանով

Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ժողովրդի անհնազանդությունը բնական է համարում, քանի որ իշխող համակարգից դժգոհությունները բնորոշ են և բոլոր հասարակություններին:

Այս մասին վերջինս ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը, թե մարդիկ հոծ բազմությամբ փողոց են դուրս եկել, Շարմազանովը արձագանքեց.«Մարդիկ ոչ միայն Հայաստանում են դուրս գալիս փողոց, այլ նաև Գերմանիայում, Ճապոնիայում և ժողովրդավար այլ երկրներում»:

Մյուս դիտարկմանը, թե Շարմազանովն իր ելույթում, որ վերաբերում էր վարչապետի թեկնածու, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, գովաբանում էր նրան, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Բա հո Նիկոլ Փաշինյանին չէի գովելու»:

Ըստ նրա՝ Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի կարող լինել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ