10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է. Ս. Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր խորհրդարանում հատուկ նիստին դիմելով վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացը լավատեսության տեղ չի տալիս: «Դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարությամբ»,-ասաց պատգամավորը, ապա հարցրեց Սերժ Սարգսյանին, թե ինչ քայլեր պիտի արվեն այս ուղղությամ: «Բանակցային գործընթացն, իրոք, լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է»,-պատասխանեց վարչապետի թեկնածուն:

«Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի՝ մեզ համար։ Մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի իրոք բանակցային պրոցեսում ակտիվություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար։

Բայց, ցավոք, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլ նաև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները և բանակցությունները, որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում», – հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա նաև նշեց՝ մենք պատրաստ ենք, և մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը։

«Ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք», – եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ