29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միայն հրապարակում գործելով՝ դժվար է իշխանափոխության հասնել»

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում  է՝  եթե  այսօրվա խորհրդարանում մեծամասնություն կազմող   քաղաքական ուժն անհանգստանում է ազգի ճակատագրով, պետք է առաջադրի հենց ժողովրդի կողմից  համակրակքի արժանացած Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:  Այս մասին բանախոսը նշեց լրագրողնների հետ հանդիպման ընթացքում։  Ասուլիսի մյուս բանախոսը՝ լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ նշեց՝ միայն հրապարակում  գործելով՝ դժվար  է իշխանափոխության հասնել․ պետք է այդ […]

Հարմար տեղավորվելու ժամանակն է. «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները փոշմանել են

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը քվեարկել է Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին, սակայն նա այսօր միացել է քայլերթին: Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նկատեց, որ այս անուշ օրը չարժե փչացնել կատարած քայլի մասին վերլուծություններ անելով: «Ես հիմա քայլում եմ ու չեմ կարող խոսել: Հետո այդ մասին հարցազրույց կտամ: Մի գուցե ես փոշմանել եմ, այո»,-նշեց պատգամավորը: ԱԺ […]

«Պետք է հեռանան առանց մանիպուլյացիաների, առանց տրյուկների».Նաիրա Զոհրաբյան

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երփը Էրեբունի վարչական շրջանում է: Ցուցարարներին է միացել նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իր ներկայացրած քաղաքական ուժը արդեն  իրենց կուսակիցներին համազգային շարժմանը միանալու կոչ է արել: «Մենք ունենք մեր մոտեցումները, մեր տեսլականը, բայց այսօր համաձայն ենք  Նիկոլ Փաշինյանի հետ, որ իշխանությունը […]

«Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնել, որ չկրկնեց նախկինի սխալը»

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասում է, որ թեև Սերժ Սարգսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ սխալ էր հիշեցնել «մարտի 1»-ը: «Թեև դրանից հետո արեց քայլ, որի համար ես անձամբ շնորհակալություն եմ հայտնել, այսինքն՝ չգնաց «մարտի մեկի» ու չկրկնեց նախորդի սխալը: Եվ սխալ էր 7-8 տոկոսի մասին ասելը»,-այսօր լրագրողների հետ […]

Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել

Ռուսաստանը ինչպես եւ ավելի վաղ հայտնել էր, կարծում է, որ Հայաստանում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները, երկրի ներքին գործն է եւ հույս ունի, որ իրավիճակն առաջիկայում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել: «Մենք ինչպես […]

Բոլոր գնահատականները Կարապետյանի հայտարարության մեջ կան. Շարմազանով

«Բանակցությունների հետ կապված հարցերին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություններ արել է, խոսել է: Ես ավելացնելու բան չունեմ: Բոլոր գնահատականները Կարապետյանի հայտարարության մեջ և հարցազրույցներում կան», – այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, ՀՀԿ խմբակցությունը նիստ էր արել այսօր, իսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել […]

Մի բան է Սերժ Սարգսյանի դեմ ցասումը, մի բան է Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ

«Նոր սերնդին պետք է լսել, տեղ տալ, բայց նրանք դեռ չեն հասկանում՝ ինչ է պետությունն իր բոլոր ատրիբուդներով: Մեր սերունդն ամեն ինչ տեսել է, ինչ ասես, տեսել ենք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ դրսի ուժերի հետ շփումներ […]

Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ. ՀՀԿ

««Հանրապետականը» միասնական է և իր կարծիքը կարտահայտի»,-այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նրա պնդմամբ, արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ: «Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ»,- հավելեց նա: Հարցին, թե հնարավոր է, […]

ՀՀԿ խմբակցությունը նիստ է անում

Այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունը նիստ է անցկացնում։ Մոտ 30 րոպե կլինի, ինչ նիստը մեկնարկել է: Խմբակցության մեծամասնությունն այստեղ է: Հավանաբար, նրանք քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այսինքն՝ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի