23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մայիսի 14-ին Փաշինյանը կհանդիպի Պուտինին

Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Արցախում ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը: «Ես երեկ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, և մեր զրույցը շատ անկեղծ և կառուցողական էր։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումեր», – ասաց Ն.Փաշինյանը։
 
Նա նշեց, որ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան և զարգանան, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: 
 
«Պետք է նաև մեծացնել այդ կազմակերպություններում անդամակցության արդյունավետությունը: Ապրանքաշրջանառությունը պետք է հասնի այնպիսի ծավալների, որ դրա արդյունքները զգան տնտեսությունն ու երկրի բնակիչները», – նշեց Ն.Փաշինյանը:
Իսկ հարցին, թե Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերը լուծվելու են օրենքի շրջանակներում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ