25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանն էլ կողմնորոշվեց

Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ վերջինս վարչապետի թեկնածու չի առաջադրվելու և պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ապա գրել, որ քիչ անց իր հեղինակային հաղորդման հյուրն է Գագիկ Ծառուկյանը:

ՀՅԴ-ն հայտարարել է, թե ում օգտին կքվեարկի

ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին հայտնում է  ՀՅԴ  ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Արսեն Համբարձումյանը ողջամիտ է համարել  վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշումը:  

Սեյրան Օհանյանը հայտարարում է

Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ. «ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ՀՀԿ պատգամավորներին Հարգելի’ պարոնայք, Դուք մեր հայ հերոսական […]

Նիկո´լ, ես քո կողմնակիցը չեմ, չեմ եղել ու չեմ լինի. Գառնիկ Իսագուլյան

Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում Ֆեյսբուքյան իմ էջում գրառումներ կատարելուց: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր լրատվամիջոցների կողմից անընդհատ հնչում են զանգեր, որոնց նպատակն է իմանալ իմ կարծիքն ու դիրքորոշումը ներկա գործընթացների վերաբերյալ, ուստի բոլորի համար թող սա լինի ընդհանրական պատասխան: Կանխավ բոլոր նրանց, ովքեր ծանոթ չեն իմ տեսակետներին և այսօր համարժեք չեն պատկերացնում […]

Մայիսի 1-ին էշերով, սայլերով, ոտքով լցվեք Երեւան. Սասուն Միքայելյան

«Մայիսի 1-ին էշերով, սայլերով, ոտքով լցվեք Երեւան»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Վանաձորում «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով, ՀՀԿ-ի անարյուն հեռանալու գրավականը ժողովրդի համախմբվածությունն է: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի […]

Հանրապետականը որոշեց. Շարմազանովը բացում է փակագծերը

Քիչ առաջ մամուլի ասուլիս է հրավիրել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության օրակարգը սետղծված ներքաղաքական իրավիճակում: Շարմազանովը նշել է, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը հանդիպել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ, որի արդյունքում որոշվել է. ա/ ՀՀԿ խմբակցությունը սեփական վարչապետի թեկնածու չի առաջադրելւ:  բ/ Խմբակցությունը […]

Փաշինյանը հասավ Վանաձոր

«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել է Վանաձոր, որտեղ նախատեսված է մեծ հանրահավաք: Այս պահին հորդառատ անձրեւ է գալիս Վանաձորում:  Երեւանից դուրս գալուց հետո մի քանի հարյուր մեքենաներով ավտոերթի մասնակիցներին դիմավորել են Երեւան-Սեւան  մայրուղու Չարենցավանի հատվածում, Գագարինի մոտ, Լճաշենի մոտ, Հրազդանում, Ծովագյուղում, Սեւանում, իսկ Իջեւանում եղել է հանրահավաք: […]

Մայիսի 1-ի ընտրություններով հարց չի լուծվելու

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է, որ բանակցություններն անհրաժեշտ են այնքանով, որքանով պահանջում են մեր պետական շահերը: «Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց նոր իշխանության ձւավորման հարցը օդի մեջ է կախված, և որքան ես հասկանում եմ, առճակատումը երկու ուժերի միջև շարունակվում է, որը խնդիր է մեր երկրի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ինչ […]

Հայաստանին պետք չեն վոժդեր

 Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ հաջորդ իշխանությունները՝ անկախ նրանից ովքեր կլինեն, պետք է հասկանան, որ Հայաստանը չի հաջոդում ավտորիտար ռեժիմ: «Հայաստանում պետք են ոչ թե վոժդեր, այլ Հայաստանում պետք են մարդիկ, ովքեր սպասարկում են պետության և հասարակության շահը: Եվ կյանքը ցույց է տալիս, որ հասարակությունն այդ ամենը ըստ […]

Հայաստան, “опять власть меняется”

Հայտնի ֆիլնի տրամաբանությունը լիովին համընկնում է այսօր մեզանում ծավալվող իրողության հետ. շահ, ահա այս է դրված նրանց մտածելակերպում, ովքեր առաջնորդվում են՝ «որն է քյարը» սկզբունքով: Շահի համար ոմանք փոխեցին եւ շարունակում են փոխել երեսները՝ հարմար դիրքավորվելու համար: Պարոնայք, ամոթ է, սա էլ կանցնի. ինչ եք պատասխանելու ձեր խղճի հարցերին, երբ մենակ մնաք ինքներդ ձեր եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի