29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի հայերը Թուրքիայի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել (Տեսանյութ)

Թեհրանում բնակվող մի խումբ հայեր ապրիլի 24-ին բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի դեմ։ Մասնակիցներն իրենց ձեռքում պահել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Մահ թուրքերին», «Մահ Թուրքիային», «Թուրքիայի դրոշի կարմիր գույնը ցեղասպանության ժամանակ հայերի թափված արյունն է»։ Ի պատասխան դրան՝ մոտակայքում գտնվող  ազերիներն իրենց հերթին են պաստառներ պահել, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղը […]

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից երթ է սկսել (ֆոտո)

Այսօր ժամը 11-ից նախապես Սերժ Սարգսյանի վարչապետության, հիմա էլ ՀՀԿ-ի իշխանության դեմ պայքարող ցուցարարները հավաքվում են Հանրապետության հրապարակում: Քիչ առաջ հավաքվածները նորից սկսեցին երթ անել Երևանի փողոցներով: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բանակցություններ պիտի սկսեին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն դրանք չեղարկվեցին:

Գագիկ Ծառուկյանի կոչը

ԲՀԿ քաղաքական խորհուրդի հայտարարությունը` Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր […]

«Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները» (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վերջին օրերին Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ «Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ–ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և ժամանակն […]

Ի՞նչ են ծրագրել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը. պլան Ա, պլան Բ և ֆորս-մաժորային տարբերակ. «Հրապարակ»

Այսօր առավոտյան ժամը 11-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը չեղարկվել է։ Բանակցությունների թեման չի հաջողվել հստակեցնել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ժամը 19։00-ին հանրահավաք է հայտարարել, իսկ Կարեն Կարապետյանը ժամը 17։00-ին իր մոտ է հրավիրել գործարարների մեծ խմբի։ Երկուսն էլ, ըստ ամենայնի, ունեն պլան Ա, պլան Բ և ֆորսմաժորային տարբերակ: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ. Սիրելի հայրենակիցներ, Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ: Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ: Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում […]

Ծառուկյանը պայմանավորվել է Փաշինյանի հետ. Ժամանակ

Երեկ տեղի է ու­նեցել Նիկոլ Փաշինյան- Գագիկ Ծառուկյան հանդիպու­մը, որի ժաանակ որոշվել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հնարավոր Է, որ Փաշինյանը, որ­պես պատասխան ժեստ, իր ժա­մանակավոր կառավարության կազմում ընդգրկի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Վատ է. Առավոտ

Քանի որ իշխանափոխությունն ըստ էության տե­ղի է ունեցել, եւ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, «համարյա» վարչապետ է, եւ քանի որ արդեն իսկ սկսվել է նոր իշխանության հասցեին քծնանքի արշավը, ես ինձ ազատ եմ զգում իմ կարծիքն արտա­հայտելու՝ հակադրվելով հեղափոխական ռոմանտիկային, որով շնչում է իմ հւսմաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լրատվամիջոց ներխու­ժելը եւ նույն պահին ուղիղ եթեր պահանջելը […]

«Ճիշտն ասած, ինձ համար ոնց որ զարթոնք է». Ս. Բալասանյան

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հերհերի ձորում, Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը հարգելուց հետո, պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին։  Այն հարցին, թե ինչ կարծիք ունի նման իրավիճակում՝ հետագայում ինչպես է պատկերացնում է իր աշխատանքը, նա նշեց, որ  շատ բարձր եմ գնահատում Սերժ Սարգսյանի քայլը, եթե այլ քայլի գնային, կլիներ արյունահեղություն։ Մենք մարտի մեկ ենք տեսել և սգացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի