Ճերմակ դրոշ ծածանեցին. ազատամարտիկները դհոլ, զուռնայով գնացել էին տուն բերեն/տեսանյութ/
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի և մի խումբ ազատամարտիկների նախաձեռնությամբ այսօր իրականացվեց հաղորդագրություն-ակցիա: Ակցիայի հիմնական պահանջն էր ` ազատություն քաղբանտարկյալներին:
Ակցիան մեկնարկեց ՀՀ ԱՆ «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից : Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ազդարարեց, որ պահանջում է մեծ համաներում բոլոր դատապարտյալների համար և ակցիան իրականացվելու է շարունակաբար` «Նուբարաշեն» ՔԿՀ, «Վարդաշեն» ՔԿՀ և վերջում «Արմավիր» ՔԿՀ, որտեղ գտնվում է նաև Ժիրայր Սեֆիլյանը:
Ակցիային միացել էր նաև Իսպանիայում բնակվող հայուհի Գայանե Ասիլբեկյանը:
Ակցիայի մասնակիցները ՔԿՀ-ների մոտ ողջունեցին քաղբանտարկյալներին և խոսք ուղղեցին բոլոր անարդար դատապարտվածներին:
«Նուբարաշեն» ՔԿՀ մի բանտախցից սպիտակ դրոշակ պարզվեց:
Մանրամասները` տեսանյութում: