25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ. վարչապետ

«Կարծում եմ՝ մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ, և դրանից հետո որպես պաշտոնաթող նախագահ՝ նրան օրենքով սահմանված կարգով նախատեսված հնարավորությունները կտրվեն»,-այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին տրվելու է այն առանձնատունը, որից Սարգսյանը հրաժարվել է:

Իսկ հարցին, թե հնարավոր է, որ վերացնի առաջին փոխվարչապետի պաշտոնը, նա պատասխանեց. «Մենք կարևորում ենք պետական համակարգի բարեփոխումներն այնպես, որ լինեն հակակշիռների ու փոխզիջումների մեխանիզմներ, կարծում եմ, որ Հայաստանում հաստատված է  սուպերվարչապետական համակարգ, ու կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որ որոշակի բալանսավորում լինի նախագահի, ԱԺ-ի ու կառավարության միջև, ու ըստ պատեհության արձագանք կլինի նաև այդ հարցին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ