07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մանվել Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատարանի կայացրած կալանավորելու որոշման վերաբերյալ պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը նման էր մի շարք որոշումների, որոնք նախկինում կայացվել են: Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Նա օրինակ բերեց, որ երկու վստահորդ ունի նույն հոդվածներով, որոնք չեն կալանավորվել, և նրանք գեներալներ չեն: […]

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնել է Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:  Նշենք, որ հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի օրակարգում քննարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր […]

Որքա՞ն է վճարել ՀՀ հարկատուն Մանվել Գրիգորյանի արջերի կերի համար

Պաշտպանության նախարարությունը գնման պայմանագրեր է հրապարակել, որոնք բացահայտում են, թե ինչ արժեք ունեն Մանվել Գրիգորյանի առանձնատան պահեստում հայտնաբերված բանակի պահածոները։ Միայն այս տարվա ընթացքում բանակի պահածոների գնման համար ՀՀ պաշտպանության նախարարությունը պետական բյուջեից շուրջ 3.1 մլրդ դրամ է ծախսել։ ՀՀ ՖՆ գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` գնումներ կատարվել են 3 ընկերություններից` «Էլիտ կապիտալ» և […]

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է  Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Գլխավոր դատախազը հանձնարարել է  պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդություն ներկայացնել: Դատական նիստը մեկնարկել է ժամը 17:00-ին: Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի օրակարգում քննարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ […]

Անպատժելիությունը մնացել է անցյալում

Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը: Այս մասին նշված է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարության մեջ։ «Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման […]

Ահազանգ եմ հնչեցնում, խնդրանք, կոչ՝ այդպես չանել

Մանրամասնելու կարիք չկա, կարծում եմ,  ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա։ Այդ մասին այսօր ՝ հունիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա՝ Facebook սոցիալական ցանցի իր գրառմանը։ «Կարծում եմ, բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք։ Ես ուզում եմ, որ լրագրողները եւ լրատվամիջոցները ուշադիր լինեն իրենց գործողություններին։ Ես […]

Մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում

Բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և համապատասխան ուղղություններով այդ օգնությունների բաշխում է եղել, դա պետք է ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Այսպիսի հայտարարություն է արել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ-ի բացահայտումներին: «Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել դրա մասին: Ինչ վերաբերում է զորամասային օղակում մատակարարումներին, ապա դրանք բաշխվում […]

Ի՞նչ կենդանիներ էին պահվում Մանվել Գրիգորյանի առանձնատանը (լուսանկարներ)

FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) հիմնադրամը տեղափոխել է արդեն նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող արջերին։  Արդեն տեղափոխվել է երկու արջ։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ,2 սիրամարգ և այլ հավազգիներ։

Կառավարությունը լվանո՞ւմ է ձեռքերը

« «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններ օրինագծի ընդունմամբ կառավարությունը ձեռքերը լվանո՞ւմ է, թե դեռ հնարավորություններ կան այս համակարգի բարելավման ուղղությամբ ինչ-որ բան անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ շատ […]

Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ անց կքննարկի գեներալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը թույլատրեց քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի