21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սա խայտառակություն է պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի ՊՆ-ի համար

Ադրբեջանական դիրքերը սպառնալի կերպով մոտեցվել ու մոտեցվում են մեր դիրքերին, Նախիջեւանի հյուսիս-արեւմուտքում եւս ադրբեջանցիները հայտնվում են ինչ-որ բարձրունքների վրա, իսկ մեր ՊՆ-ի խելոքները հայտարարում են, թե նրանք առաջ են են գալիս «իրենց տարածքում»: Սադարակի ուղղությամբ էլ են նրանք առաջացել ինչ-որ «չեզոք գոտում»: Մի այլ դեպքում էլ մերոնք զբաղված են «մարդասիրական» գործունությամբ, հենց մեր դիրքերի դեմը ադրբեջանցիների մի քանի հին գերեզմաններ կան, որոնց թույլատրվել է մոտենալ նրանց հեռավոր հետնորդներին:

Սա խայտառակություն է պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի ՊՆ-ի համար: Այսօր կարելի է արձանագրել, որ ադրբեջանցիներն իրենց կրակային հզորությունների հասանելությամբ արդեն ի վիճակի են փակել Երեւան-Գորիս ավտոճանապարհը: Ես միշտ ասել եմ. Նախիջեւանը Ադրբեջանի գարշապարն է նրա գլխավոր թուլությունը: Այսօր Ադրբեջանը այն դարձրել է ապագա պատերազմի գլխավոր թատերաբեմ հայոց զինվորականության թուլամորթության ու սակավամտության եւ կլանային պետական բարձրագույն ղեկավարության դավաճանական գործունեության հետեւանքով:

շարունակելի

Երջանիկ Աբգարյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ