26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը՝ ճակատագրական երկընտրանքի առջեւ. Ժամանակ

Երեկ Բրյոաելում կայացել է Եվրոպական միության եւ Հայւսստանի գործընկերու­թյան խորիրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24- ին ստորագրված եւ 2018թ. Իունիսի 1-ին միջանկյալ կի­րառման մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայն­ված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Սա կարեւոր, չափազանց կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար’ հունիսի 1- ից հետո, երբ մոտ 80 տոկո­սով ուժի մեջ է մտել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը եւ դեռեւս անհայտ ամսաթվից առաջ, երբ ԵՄ բոլոր 28 երկրները կվավերացնեն այն, եւ Փաս­տաթուղթն ուժի մեջ կմտնի ամբողջությամբ:

Հունիսի 21-ին տեղի ունեցած այդ կւսրեւոր միջացւսռումից հետո ԵՄ գործընկերության խորհուրդը, ըստ պաշտոնական հաղորդագրության, իր աջակ­ցությունն է հայտնել Հայւսստանին կարեւորագույն գրեթե բո­լոր ուղղություններով՝ ողջունել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանա­կում կառավարության ժողովր­դավարական փոփոխությանը:

Եվրամիությունը, ըստ նույն հաղորդագրության, ողջունել է Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայ­քարել կոռուպցիայի դեմ եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողու­թյունները, ինչպես նաեւ վերա­հաստատել է իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում’ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղ­ված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մար­դու իրավունքների պաշտպա­նության ամրապնդմանը, Հա­յաստանում բարեկեցության եւ սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

ԵՄ-ն պատրաստւեկամություն է հայտնել նաեւ աջակցել Հա­յաստանին նոր ընտրություննե­րի կազմակերպման եւ դի­տարկման հարցում:

ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել նաեւ բազմաթիվ այլ ուղղություններով, այդ թվում՝ վերահաստատել է իր աջակ­ցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Գրեթե նույնաբովանդակ հաղորդագրու­թյուն Է տարածվել նաեւ Բրյուսելում տոնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Եվրոպական միու­թյան արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքակա­նության  հարցերով բարձր ներ­կայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախա­գահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման մասին, որում ԵՄ դիվանագիտության ղեկավարը աջակցություն Է հայտնել Հայաստանին՝ ինչպես ներքին բարեփոխումների, այնպես Էլ արտւսքին օժանդակության հարցում:

Այլ կերպ ասած՝ ի լրումն թավշյա հեղափոխությունից հետո հղված շնորհավորանքների ու դրանցում ընդգծված քաղա­քական աջակցության, երեկ ԵՄ-ն նաեւ ինստիտուցիոնալ մակարդակով է վերահաստա­տել իր պատրաստականությու­նը՝ աջակցելու Հայաստանին, որը դիվանագիտական լեզվից թարգմանությամբ կարելի է վերծանել որպես թավշյա հե­ղափոխությանը, նրա առաջ­նորդներին ուղղված անվերա­պահ աջակցություն՝ հեղափո­խության հռչակած նպատակ­ներն իրագործելու հարցում: Եվ սա այն դեպքում, երբ հեղափո­խությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությու­նը, գոնե այցերի ու հայտարա­րությունների մակարդակում առավելապես ուղղված է եղել դեպի Ռուսաստան, Եվրամիու­թյան հետ հարաբերություննե­րի ամրապնդման կարեւորության մասին արձանագրումնե­րի մեծ մասն արվել է հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության շեշտումից հե­տո միայն:

Ահա այս պայմաններում, առայժմ միայն Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի տե­սանելի քայլերի պայմաններում Եվրամիությունը շարունակում է անվերապահ աջակցություն հայտնել Հայաստանին՝ ինչպես ներքին բարեփոխումների, այն­պես էլ արտաքին կւսրեւորագույն խնդրի՝ ԼՂ-ի հիմնահարցի կարգավորման հարցում: Բազմիցս նշել ենք, որ Հայաս­տանում տեղի ունեցած հեղա­փոխությունն իր ձեւով եւ բո­վանդակությամբ, արժեքներով ու սկզբունքներով ամբողջու­թյամբ եվրոպական քաղա­քակրթությանը հարիր գործողություն էր, եւ որ դրանով Հայաստանը մեծագույն քայլ կատարեց դեպի արեւմտյան քաղաքակրթական եւ քաղաքական ընտանիք:

Որքան էլ զգուշավորությու­նից, հիմնավոր ու օբյեկտիվ զգուշավորությունից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանու­թյունը փորձում է ամենամեծ ու­շադրությունը դարձնել հւսյ-ռուսական հարաբերություններին, միեւնույն է, իր իսկ իրականաց­րած հեղափոխությունը, Հայաս­տանի ազատագրումը նախկին ռեժիմից՝ իր էությամբ ու ֆունկ­ցիայով հակառուսական գործողություն է եւ այդպես էլ ընկալ­վում է Կրեմլի կողմից: Հայւսստանը ազատագրած գործիչն  ու իշխանությունը չեն կարող այլ կերպ ընկալվել Մոսկվայում, քանի որ ազատ ու ինքնիշխան Հայաստանը Մոսկվայի պլանների մեջ չի մտնում եւ հակասւոմ է նրա կայսերապաշտական գաղափարախոսությանն ու քաղաքականությանը: միջազ­գային ասպարեզում:

Նիկոլ Փաշինյանը, կատարե­լով ճակատագրական քայլ, առաջիկայում կանգնած է լինե­լու նույնքան ճակատագրական Երկընտրանքի առաջ՝ շարու­նակե՞լ Հայաստանում մաքրել Ավգյան  ախոռները՝ պահպանե­լով այդ ախոռները սնած ռու­սական ազդեցությունը, թե՞ քայլեր, թեկուզ երկարաժամ­կետ ուղղվածություն ունեցող քայլեր կատարել այդ ազդեցությունից դուրս գալու ու իրակա­նում եվրոպական տիպի պե­տություն կառուցելու համար՝ արդեն որպես Եվրոպայի լիի­րավ անդամ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ