22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանի եղբոր տա՞նն է

ԱԱԾ-ն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի բնակարանում: Henaran.am-ի թղթակիցը փորձեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից ճշտել տարածված տեղեկության իսկությունը,  սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ  այս պահին իրականացվող գործողություններից: 

Ե՞րբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին նախագիծն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ որոշման՝ առաջարկում նախատեսվում է հուլիսի 11-ին հրավիրել արտահերթ նիստ: Օրակարգում են՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» […]

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է

ՀՀ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Այսօր կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ: «Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ […]

Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել

Այսօր ՀՀ կառավարությունում՝ նիստից առաջ, լրագրողներն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք  նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է ԱԱԾ, սակայն վերջինս ասաց, որ առայժմ չի մեկնաբանի: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին,և պատասխանելով հարցին, եթե նրան պետք է մեղադրանք առաջադրվեր, ինչո՞ւ է ԱԱԾ-ն թույլ տվել, որ Հարությունյանը լքի Հայաստանը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Նա  դուրս է […]

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի կապակցությամբ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը՝ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։ Դրանով էր պայմանավորված բոլոր չորս բանաձևերի կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական […]

Սայթաքելով նման վնասվածքներ ստանալը, իրականությանը չի համապատասխանում

Կառավարության նիստից առաջ լրագրողները ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին արդյո՞ք Վյաչեսլավ Հարությունովը վնասվածքներ ստացել է ընկնելու հետեւանքով: «Եթե կարելի է սայթաքելով նման մարմնական վնասվածքներ ստանալ, ուրեմն խնդիր չկա: Այսինքն՝ հանրապետությունում ամեն երրորդը կարող է նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- նշեց նա: Դիտարկմանը, որ ոստիկանությունը պնդու՞մ է ծեծի վարկածը, Օսիպյանն ասաց. […]

Արթնացեք, հայեր

Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ: 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությանը միջազգային կառույցների կողմից պարտադրվել ու շարունակվում են պարտադրվել հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող օրենքներ ու նորմեր, որոնք, առաջին հայացքից, […]

Լրագրողները ցանկացան բոյկոտել ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը

ԱԺ-ում մեկնարկել է ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են խորհրդարանական 4 խմբակցությունների երեքական ներկայացուցիչները։ Քննարկումներին  լրագրողները հնարավորություն ունեն հետեւել միայն սենյակից դուրս միջանցքում տեղադրված էկրանից։ Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ների համար ապահովված չեն աշխատանքային պայմաններ, ինչի պատճառով ԶԼՄ-ները որոշեցին բոյկոտել նիստը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը փորձեց բանակցել […]

Դրանք զենք էին վաճա­ռում Հոկտեմբերի 27-ի ոճրա­գործներին. Առավոտ

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին աոաջարկում են դաոնալ ԵԿՄ նա­խագահ: թերթի հետ զրույցում հարցին  Արաբոյի Մանվելը՝ Մանվել Եդիազարյանը, ասում Է՝ ԵԿՄ-ն պատվազրկված Է, եւ պետք Է անունը փոխել, Կոռնիձորի Արոն՝ Արա Խուդավերդյանն Էլ ասում Է՝ «չկռված տղուն» ուզում են բերել ԵԿՄ նախագահ, ի՞նչ կասի այս մասին, Արամ Մարզպանը պատասխանեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց մո­տեցումներով եղբորս՝ […]

Ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես. Ռոստոմյանը հերքում է, ոստիկանությունը՝ պնդում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում է, որ ներկա չի եղել հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված միջադեպին: «Ձեր ասած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Ռոստոմյանի խոսքով՝ ինքը  ճանաչում է տուժողին, սակայն իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել: Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվեց ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված