21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատ Միրզոյանը օգտվում է «բարիքներից». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին: Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսում են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ: Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ Դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում: «Չենք նախատեսում»: Ինչո՞ւ: Հարցն անպատասխան մնաց: Միրզոյանը, հիշեցնենք, դեմ […]

Ծառուկյանը սա սենց չի թողնի. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին եւ սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. […]

Ծանոթ-բարեկամական կրքերի թեժացում ՊԵԿ-ում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում: Դժգոհությունը, հիշեցնենք, ծագեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի նշանակումից հետո, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը: Դրան հաջորդեցին մի քանի այլ խայտառակ նշանակումներ: Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա […]

Փաշինյանի պահանջը. 168 ժամ

«168 ժամ» օրաթերթը գրում է. «Փաշինյանը հույս ունի հայտարարությունները գործի վերափոխել՝ ակնկալելով ուժեղ քայլեր եվրոպացիներից: Բայց Հայաստանի վարչապետին 3 հանգամանք է խոչընդոտում: Առաջինն այն է, որ Բրյուսելը գտնվում է ճգնաժամի մեջ (միգրանտներ, Ուկրաինա, հաստատություններ), երկրորդը՝ Արևմուտքում, ինչպես Ռուսաստանում, քաղաքական ղեկավարները հետաքրքրվում են «Թավշյա հեղափոխության» ապագայով: Նրանք դեռ դիտարկման փուլում են: Երրորդը՝ Ղարաբաղյան հարցի ապագան է: […]

Մնաց մի քանի ամիս. Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթը գրում է «Բրյուսելից վերադառնալիս խոսելով Հայաստան-ԵՄ նոր հարաբերության մասին՝ նոր Հայաստանի իրողություննե­րից բխող օբյեկտիվ անհրա­ժեշտությունների համատեքս­տում, Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց նաև մի կարևոր խնդիր՝ հայտարարելով, որ Հայաստանում եվրոպական քաղաքականությունը կամ Եվ­րոպայի հայաստանյան քա­ղաքականությունը ճգնաժամում է, և այդ խնդիրը պահան­ջում է լուծում Եվրամիության վարքագծի փոփոխության տեսքով՝ համարժեք Հայաս­տանում տեղի ունեցող փոփոխություններին: Այս հայտարարությանն ու […]

Բունտ՝ ԱԻՆ-ում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչությասն պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է: Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, եւ սպառնացել […]

Մի՛ շտապեք գնահատականներ տալ. Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձևակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝ 1. ԵՄ-ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որևէ հիշատակում չկա։ 2. Թեման արծարծում են բացառապես ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրություն վրա։ Այն հիշատակում է փաստաթղթի առաջին հոդվածը՝ […]

Պարո՛ն Անանյան՝ հրաժարակա՞ն եք տալու. «Իհա՛րկե»

«Եթե հանրությունն այս զարթոնքից հետո նոր դեմքեր չի տեսնում, հնարավոր է, որ իր մոտ առաջանան որոշակի դժգոհություններ: Օրինակ՝ ասում են՝ դեմքերը, որոնք 20-25 տարի աշխատել են համակարգում, ինչո՞ւ են պաշտոն ստանում: Ես ունեմ իմ տեսլականը, մտածելակերպն այդ առումով: Այո՛, մենք ներքևից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով: Այդ հոսքը մեծ չափով այս պահին իրականացվում է, բայց […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը: Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն: Ամռան […]

Լավ կլիներ, որ Աննա Հակոբյանը լիներ Նիկոլ Փաշինյանի կողքին

«Կարծում եմ՝ նոր կոչվող մեր Հայաստանում այս ժամանակավոր, անցումային շրջանում շատ ճշգրիտ, բարեհաջող արտաքին քաղաքականություն է վարվում, ու պետք է զորակցել դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա գտնում է՝ ՀՀ նոր կառավարությունն ընդգծում է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական արժեքները, այլև՝ ինքնիշխանության ատրիբուտը։ Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի