19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե Փաշինյանին փոխարինի ինչ–որ այլ ընդդիմադիր, ապա Փաշինյանին կմեղադրեն սահմանադրության խախտման մեջ

Ցավոք, Հայաստանում քաղաքական գործընթացներն ընթանում են լատինաամերիկյան սցենարով։ Այս մասին օգոսատոսի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։

Նրա խոսքով՝ Հայաստանում դեռեւս չի մշակվել հաղթողին հարգելու մշակույթը, այլ հակառակը՝  հաղթողը, գալով իշխանության, փորձում է հաշիվներ մաքրել իր վաղեմի հակառակորդների հետ. «Այժմ, կարծում եմ, եթե Փաշինյանին փոխարինի ինչ–որ այլ ընդդիմադիր, ապա նրան (Փաշինյանին–խմբ.) կմեղադրեն սահմանադրության խախտման մեջ, քանի որ իշխանության է եկել ոչ սահմանադրական ճանապարհով»,–նշել է Ադիբեկյանը՝ հավելելով, որ Հայաստանում դեռ չեն հասել ժողովրդավարության այն մակարդակին, որ հասարակությունում հարգեն պետության ղեկավարին։

Ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար։ Վերջինն կալանքից առաջ հարցազրույց է տվել, որտեղ հայտնել է այն մասին, որ իր հանդեպ քրեական գործը սարքված է, խոսքը քաղաքական պատվերի մասին է։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ