14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանն ինձ համար թանկ մարդ է, բայց ես ինձ կեղծել չեմ կարող. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ իմ տարածած հայտարարությունը որոշակի շրջանակների կողմից շահարկվում է բոլորովին անպատեհ…

Ասել եմ և կրկնում եմ. Երևանի ավագանու ընտրություններում Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությանը չսատարելը բացարձակապես կապ չունի իմ և իմ հարգարժան ղեկավար պարոն Ծառուկյսնի փոխհարաբերությունների հետ…

Էլի եմ կրկնում. Ծառուկյանն իմ ավագ եղբայրն է, իմ քաղաքական ղեկավարը, նա իմ կյանքում մեծ ներդրում ունեցած մարդ է, ես չեմ կարող իր հեղինակությունն ուրանալ…

Միակ մարդն է, ով առանց որևէ ակնկալիքի, ինձ, որպես մասնագետ, գնահատել և տեղ է տվել իր կողքին՝ այն դեպքում, երբ մյուս կուսակցական ցուցակներում «մուտքն անհատույց չի եղել»…

Ծառուկյանն իմ բարեկամն է, այդտեղ երկրորդ կարծիք չկա… Նա ինձ համար թանկ մարդ է, բայց ես ինձ կեղծել չեմ կարող…

Լավ, մի՞թե սա է իրավական ու ժողովրդավարական պետությունը, երբ պատգամավորն իր կարծիքն արտահայտելու համար ստիպված է պաշտպանվել ինչ-որ մեկից…

Իմ հայտարարությունը կապված է կոնկրետ կարգավիճակում կոնկրետ անձի հետ, ինչը բացարձակապես չի վերաբերում Ծառուկյանի անձին…

Ծառուկյանն իմ բարեկամն է, բայց ես չեմ պաշտպանելու Նաիրա Զոհրաբյանին, ում աշխատուժն ավելի նպաստավոր կլինի ցանկացած այլ տեղ, բայց ոչ Երևանի քաղաքապետի պաշտոնում…»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ