24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղբանոցի մեկօրյա այցը բավարար չէ քաղաքապետ լինելու համար. Գևորգ Պետրոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանի մասին

ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր, ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով կուսակցության այսօրվա որոշմանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին… 

Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար…

Միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն 
կամ պատարագ անցկացնեմ Մայր Աթոռում: 
Այո, այսօր ԲՀԿ-ում իրականում կա ներկուսակցական ժողովրդավարության մթնոլորտ, բայց, ցավոք, այն այսօր հանգել է վատագույնին…
Ուրացած կլինեմ, եթե չասեմ, որ Ծառուկյանը ոչ մի խնդրի վերջնական լուծում չի տալիս՝ առանց թիմակիցներին լսելու…

Բայց սա անակնալ էր… 

ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր (հանկարծ ինձ նկատի չունենաք, դա իմ տեղը չէ, իսկ այլ անուններ էլ չեմ տալիս, որ նրանց կրակը չգցեմ), ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում… Բայց, զոռբա չլինելու հանգամանքը կանխեց նրանց լեգիտիմ ակնկալիքը…

Եվ ահա, պարզվեց, որ իմ հարազատ կուսակցության հարյուր հազարավոր անդամների մեջ միակ մարդը, ով իր կարծիքով, ունակ է զբաղեցնել ցանկացած պաշտոն (անգամ՝ կուսակցության հեղինակությունը գետնելու հաշվին), դարձյալ Նաիրա Զոհրաբյանն է…
Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իմ ավագ եղբայրը, մարդ, ով ինձ՝ բանվորի որդուս, առանց որևէ ակնկալիքի, սատարել է իմ քաղաքական կյանքում… 
Նա իմ համար իսկապես հարգելի մարդ է, ու ժամանակը դեռ շատ է ակնարկելու նրա անհրաժեշտությունը, բայց, եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…

Այս ընտրությունը զուրկ է քաղաքական ու քաղաքագիտական պատվանդանից…
Մենք իրականում շատ գրագետ և սրտացավ գործընկերներ 
ունենք… Իսկ ինչու՞ ոչ նրանք, այլ հենց Նաիրա Զոհրաբյանը, ում կյանքի հիմնական իմաստը եղել և մնում է գործընկերների գործեր
«խառնելը»…

Շնորհակալ եմ իմ քաղաքական ղեկավարին և իմ զուսպ ու նվիրյալ թիմակիցներին…»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր Tert.am-ին հայտնել էր. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված քաղաքական խորհրդի նիստում որոշվել է՝ ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդ հորիզոնականում է Պետրոս Ղազարյանը, ում հաջորդում է Արման Աբովյանը»,- ասել էր Վահե Էնֆիաջյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ