12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կոչ եմ անում ջրի մեկ բաժակում փոթորիկ չստեղծել. Վահե Էնֆիաջյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Օգոստոսի 2-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը միաձայն որոշեց՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մեր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը։

Ընդլայնված նիստին մասնակցել են քաղաքական խորհրդի անդամներ, տարածքային կառույցների ղեկավարներ, Երևանի և մարզային կառույցների այլ պատվիրակներ։
Նիստն ընթացել է բազմակողմանի ծավալուն քննարկում-վերլուծություններով և կայացվել կոլեգիալ միաձայն որոշում։

Այլ անձնական կարծիքներ, ինչպիսին է Գեւորգ Պետրոսյանի երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառումը՝ հանդիսանում են բացառապես անձնական կարծիք։

Հարկ եմ համարում նշել, որ վերջինս չի մասնակցել երեկվա նիստին, որի ժամանակ կարող էր հայտնել սեփական դիրքորոշումը։

Լրագրողներին, քաղաքական դաշտի մեր այլ գործընկերներին կոչ եմ անում ջրի մեկ բաժակում փոթորիկ չստեղծել։

Մենք ներկայացնելու ենք մասնագիտական հիմնավորումներով կազմված զարգացման ծրագիր։

Մայրաքաղաքը, որը համայն հայությանն՝ է պետք լինի ներկայանալի, 21-րդ դարի քաղաքակիրթ մայրաքաղաքների դիմագծին հարիր, որտեղ մեր քաղաքի յուրաքանչյուր բնակիչ վստահ կլինի, որ քաղաքային իշխանությունները ցանկանում և կարողանում են Երևանը դարձնել մաքուր, գեղեցիկ ու զերծ առկա անընդունելի երևույթներից»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ