09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչի է հասել Փաշինյանն իշխանության երեք ամսվա ընթացքում

Ուղիղ երեք ամիս առաջ բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի իշխանությունները հանձնվեցին, և Հայաստանում հաղթեց «թավշյա» հեղափոխությունը, որը Ռուսաստանում երբեմն անվանում են «գունավոր», գրում է Взгляд-ը՝ ներկայացնելով, թե ինչի է կարողացել այս ընթացքում հասնել շարժման առաջնորդ և ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ սխալներ է թույլ տվել և ինչ եզրակացություններ կարելի է անել «հայկական ոճով մայդանից»: ՌԴ-ում ծայրահեղ […]

Սևանա լիճը գտնվում է կրիտիկական վիճակում. Փորձագետը ահազանգում է

Նախորդ կառավարություններն իրենց վատ աշխատանքի հետևանքները քողարկելու համար մշտապես Սևանից ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը։ Փորձագետը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, որովհետև մշտապես Սևանի […]

Պետք է գործողություններ ձեռնարկել մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել, որի նպատակն էր գործողություններ ձեռնարկել մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետեր, համապատասխան բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության Երևան […]

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված

ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Հարցմանը , թե ինչ որոշում է կայացրել Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել […]

Ո՞վ կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխե­լու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այդ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Սակայն մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկու­թյուններ են հայտնի դարձել: Դատավոր Ազարյանը 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի […]

Թաղային հեղինակություններին չեզոքացնում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ անդրադարձել է ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմի­ջական մասնակցությանը` հայտարարելով, թե չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում:  Ավելին՝ ոստիկանա­պետը ոստիկանության ծառայողներից պահանջել է լինել զգոն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս: «Թաղային հեղինակու­թյունները ոչ մի կերպ չպետք […]

Էլ ովքե՞ր կներգրավվեն մարտի 1-ի գործով՝ որպես մեղադրյալ. Ժողովուրդ

«Չի բացառվում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ավելի ընդլայնվի: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:  Նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածով մեղադրանք կարող է […]

Թավշյա հեղափոխությունը վերածվում է անձի պաշտամունքի՞. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության մասին ցուցանմուշներով ցուցասրահ կբացվի: Հիմա էլ թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում, հեղինակներն օրերս ներկայացրել են կոմիքսների հավաքածուն: Գլխավոր դերերում վարչապետ Փաշինյանն է «քայլ արած» իր փոքրիկ թիմի հետ, ավելի ճիշտ՝ թիմի կորիզի: Մարդիկ հեղափոխության առաջնորդների նկատմամբ […]

Փաշինյանը 2-րդ պլան է մղում նախագահին և Արա Բաբլոյանին. Ժողովուրդ

Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17–րդ գագաթնաժողովի աշխատանքներին։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ու հիմա, ըստ աղբյուրների, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել եւս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարեւոր եւ պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները […]

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական եւ մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը:  Զրուցակիցները կարեւորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի