04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոչ մի պետություն, կամ վարկանշային գործակալություն իրավունք չունի սպառնալ Թուրքիային և թուրք ժողովրդին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի հետ սպառնալիքների լեզվով խոսելու փորձերի անընդունելիության մասին: Այդ մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Ոչ ոք, ոչ մի պետություն, կամ վարկանշային գործակալություն իրավունք չունի սպառնալ Թուրքիային և թուրք ժողովրդին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև ընդգծել է երկրի նկատմամբ տնտեսական ճնշման փորձերի անհեռանկարային լինելը։

«Մենք կհաղթահարենք նաև փոխարժեքների միջոցով մեր տնտեսության դեմ իրականացվող գործողությունները»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի հետևում կանգնած են Միացյալ նահանգները։ Ավելին՝ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է նաև 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձը հովանավորելու համար

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ