09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲԴԽ-ն գաղտնի քվեարկությամբ ընտրել է Վճռաբեկ դատարանի թեկնածուների

Օգոստոսի 6-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը: Խորհրդում տեղի է ունեցել հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի […]

Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը՝ հանցագործների թիրախում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում է հայտնվել: «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից 2018թ. փետրվար-մարտ ամիսներին գողություն է կատարվել. տարել են 50 պարկ ցեմենտ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա Էդգար Բալասանյանին, Բորիկ Հայրապետյանին, Ալեն Ավագյանին եւ Արա Ազարյանին մեղադրանք է […]

ՀՀԿ-ից ովքեր չեն միացել Քոչարյանի համար ստորագրահավաքին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով պատգամավորների ստորագրահավաքը: Ինչպես հայտնի է, ստորագրահավաքին միացել են 46 պատգամավոր. ԱԺ չորս խմբակցություններից երեքից միացել են ստորագրահավաքին: Բացակայում են միայն «Ելք» խմբակցության պատգամավորների ստորագրությունները: Սակայն ստորագրահավաքին միացած ՀՀԿ-ականների անունները համառորեն գաղտնի են պահում: […]

Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանի որդին չի ծառայել բանակում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է: ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ թավշյա հեղափոխու­թյունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների և պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյոք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զին­վորական ծառայությունից, թե այնուամե­նայնիվ փաստաթղթեր են կեղծվել: Մեկ երևույթ՝ կապված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդինե­րի անվան հետ, արդեն բացահայտվել է. հարուցվել է քրեական […]

Ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին. Ժողովուրդ

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է:  ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփա­կան թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանք սեփական թեկնածու են առաջադրելու՝ ի հակակշիռ իրենց դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: «Քանի որ […]

Ինչո՞վ է զբաղվում Մանվել Գրիգորյանը խցում. Ժողովուրդ

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան–Կենտրոմ ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքոց համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, […]

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի պայմանների հետ, այդ հարցով վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել: Այս մասին  ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: «Վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել հիվանդությունների վերաբերյալ, մոտ օրերս կլինեն փորձաքննության արդյունքները, և, ըստ այդմ, մի շարք միջնորդություններ կներկայացնենք՝ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ: Մանվել […]

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքը քննելու օրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը և հավելել, որ նիստը նշանակված է ժամը 12:00-ին: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ […]

Ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ հերքում է

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ ԱՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում […]

Աղավնիների կանչով վերածնվող Աղավնավանքը կդառնա տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը Հայաստանում

Երևանից 130 կմ հեռավորության վրա է գտնվում Տավուշի մարզի Աղավնավանք գյուղը: Կանաչ անտառներով շրջապատված այս գյուղը այնքան էլ բազմամարդ չէ: Գյուղում ապրում է 150 ընտանիք, իսկ բնակչության թիվը մոտավորապես 450-ի է հասնում: Գյուղի բնակչները պատմում են՝ իրենց  հիմնական  զբաղմունքը հողագործությունը, բուսաբուծությունը և անասնապահությունն են. «Դե մի մասն էլ աշխատանքը խոպաններում ա փնտրում՝ դրա համար էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի