21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 18-ին Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին: «Դա անթույլատրելի միջադեպ է եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, խնդիր կա, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս դեպքը: Ես տեղյակ եմ, որ […]

Արայիկ Հարությունյանը կոչ է անում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ անելով զերծ մնալ աշխատակիցներին որոշակի բանկեր ուղղորդելուց: «Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ […]

ՊԵԿ-ի թավշյա կադրերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում արդեն նշվել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսային վարչությունում, մեղմ ասած, ոչ այնքան միանշանակ կադրեր են նշանակվում, կամ շարունակում են աշխատել հին կոռումպացված կադրերը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե շարքային աշխատողների, այլ ղեկավար կազմի մասին է: Մասնավորապես, Գուգարքի մաքսատան պետը 25 հազար դոլարանոց կոնյակի սիրահար Արմեն Ավետիսյանի […]

Հեղափոխության գլխավոր խնդիրը. Ժամանակ

«ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում օրա­կարգային է դարձել թավշյա հեղա­փոխությունից հետո նոր իրավիճա­կում, նոր Հայաստանին Արևմուտքի ցուցաբերվելիք օգնության, ներդ­րումների, օժանդակության հարցը: Այդ մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան Նիկոլ Փա­շինյանի՝ Բրյուսել այցից հետո, թեև դա գուցե ավելի շատ առիթ էր, քանի որ խնդիրը ինքնին օդում, մթնոլոր­տում է երկար տարիներ: Կա հանրա­յին որոշակի տարածված ընկալում, որ […]

Խոսրով Հարությունյանի եղբո­ր ԲԿ-ն վա­ճառվել է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբո­րը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնն արդեն վա­ճառվել է: Որոշ տեղեկություննե­րով՝ գնորդը գավառեցի 2 եղբայր­ներ են, որոնք Ղազախստանում բիզնես ունեն, սակայն Խոսրով Հարությունյանը չի ցանկանում խոսել ո´չ գնորդի, ո´չ էլ գնի մասին: Ի դեպ, տեղեկություններ կան, որ քաղաքական իրավիճակի փոփոխություններով պայմանավոր­ված, շատերն են մտադիր վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, […]

Սահմանում մտահոգիչ լարվածություն կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին: Խոսքը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու, այլև հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որտեղ հարևան երկիրը մեծ քանակությամբ զորք և զինատեսակներ է կուտակել: Պատահական չէ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանր հայտարարեց, թե «ռազմաքաղաքական վիճակը բավական լարված […]

Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի

 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել էր գնացել բոլորովին այլ ակնկալիքով։ Նա մտածում էր, որ Եվրոպան կավելացնի  Հայաստանին տրամադրվող հատկացումը, բայց դա տեղի չունեցավ եւ չէր կարող տեղի ունենալ, որովհետև թավշյա հեղափոխության փաստը երբեք չի համարվել հատկացումն ավելացնելու հիմք։ Կոպիտ ասած, Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի,որքան էլ այն գեղեցիկ լինի եւ որքան էլ նոր […]

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը. ԿԳ նախարար

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Բուհերը, ըստ էության, բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, բայց նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ բուհերը ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին պատրաստվելու, ըստ էության միջոցներ չեն ձեռնարկել դրա համար և […]

Լիլիթ Մակունցը հերքում է

Հանրային հեռուստաընկերության «Կեսգիշերն անց» հաղորդման ժամանակ կոնկրետ հարցին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այդքան էլ հստակ չպատասխանեց, ինչը քննարկումների առիթ դարձավ։ 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ մշակույթի նախարարին՝ խնդրելով  հստակեցնել՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ։ «Այո՛, ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, մկրտվել եմ 1999 թվականի օգոստոսի 30-ին, […]

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:   Այս մասին  ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Վարչապետը ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ թեմային»,- հայտնեց Եղոյանը: Վերջինս նշեց, որ ներկայումս Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է տեղի ունեցածը: «Ճշտված յուրաքանչյուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի