28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ախր սրանք ինչո՞ւ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին։ Մեր մենթալիտետն ու՜ր, սրանցը ուր

Հայ դերասան, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը անդրադառնալով Շուռնուխի դեպքերի վերաբերյալ Սերժ Թանկյանի արձագանքին գրում է. 

«Ախր սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին։ Վա՜յ Նիկոլ ջան… Ախր սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին։ Մեր մենթալիտետն ու՜ր, սրանցը ուր….Լավ, ընդունենք, գլխներիս դնենք, մեծարենք, բայց մի՞թե դա նշանակում է, որ կարող են մեզ կյանք սովորեցնել, ինչպես ապրելու դասեր տալ։ Այո, էլի մեր միս ու արյունն են, մեր հպարտությունն են, դրսում….։

Գուցե անհրաժեշտ է նրանց հասկացնել, որ իրենք են այլ կյանքով ապրել, հեռու մեր, ազգայինից, մեր մշակույթից, վերջապես երկար տարիներ հեռու մեզանից ապրելով, չեն էլ պատկերացրել, որ շա՜տ հայկական բաներից ուղղակի անտեղյակ են մնացել։ Գուցե մե՞նք պիտի իրենց դասեր տանք՝ հայ լինելու, հայ ապրելու, հայերեն շնչելու, հայերեն քայլելու, հայոց պատմությունից դասեր քաղելու, հայ մեծերից դասեր առնելու, և վերջապես Հայրենիքը, հայավարի սիրելու, Հայերենը սիրելու, Հայերենով հպարտանալու, բուն Հայկական կենցաղ վարելու։

Հեռու օտար սովորույթներից, որոնք հարիր չեն մեզ, Հայերիս։ Գուցե ժամն է մեզ մի քիչ հարգելու, մերը ուրիշներինին չստորադասելու, այլամոլությամբ չտարվելու….

Ախր մեր մշակույթով, ողջ աշխարհն է հիանում»։

Կից նյութն՝ այստեղ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ