17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀՀ նոր ղեկավարությունն առաջարկում է սպասել աշխատավարձերի վճարումներին, բայց ուժ չկա. գործարանի աշխատակից

Հայաստանի նոր ղեկավարությունը առաջարկում է լցվել համբերությամբ եւ սպասել աշխատավարձերի վճարումներին, սակայն այս պատմությունը ձգվում է արդեն 5 տարի։ Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշել է ոստիկանության վարույթում գտնվող «Կոնտինենտեկստ» գործարանի աշխատակից Գոհար Թամանյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո նրանք դիմել են ՀՀ նոր իշխանություններին՝ խնդրելով վճարել 5 տարվա ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքերը. «Մենք ամեն ինչ հասկանում ենք, բայց ի՞նչ կարող ենք անել։ Որքա՞ն սպասենք։ Առանց այդ էլ՝ մենք 5 տարի է սպասում ենք։ Ի՞նչ է՝ եւս 50 տարի էլ սպասենք։ Մենք հասկանում ենք, որ նոր կառավարության համար բարդ է։ Բայց մեզ էլ հասկացեք»,–բողոքել է  Թամանյանը՝ հավելելով, որ ներկայումս իրենք անգործ են մնացել։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ