26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԶՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. ԳՇ ՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.

Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այս մասին ասվում է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հայտարարությունում։ «Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու […]

Բրյուսելյան այցից հնչած հիասթափությունից հետո ճիշտ հետևություններ չեն արվել. Աշոտյանը դժգոհ է

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում արտաքին քաղաքականությանը վերաբերող տեսակետներին՝ գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործող իշխանությունների հետ իմ հեռակա բանավեճերն ավանդույթ են դառնում։ Իհարկե, աշնանային նստաշրջանում ասելիքի մեծ մասը կտեղափոխվի ԱԺ նիստերի դահլիճ: Իսկ այսօր անդրադառնամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի […]

Կառավարություն ունի կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք, իսկ ԵՄ-ն՝ աջակցելու ցանկություն

Այսօր հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին: Այս մասին «ԵՄ-Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը» ծրագրի շուրջ անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Օրեցoր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գնալ: Իսկ կառավարությունը երկիրը հետ տանելու իրավունք չունի: Մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը՝ մասնավորապես ԵՄ հետ էլեկտրոնային […]

Նախագահը շնորհավորական ուղղերձ է հղել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Կարեւորելով փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-բելգիական հարաբերությունները՝ մենք շահագրգռված ենք խորացնելու եւ ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։  

Դուխով կանգնած ենք Ձեր կողքին. Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետից

Քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք՝ կոնկրետ ես, չեմ կատարել քայլեր, որպեսզի համակարգի կայունությունը խաթարվի: Նույնիսկ քայլեր չձեռնարկելու համար արժանացել ենք քննադատության, որոնք շատերի կարծիքով կարող էին բխել հեղափոխության տրամաբանությունից: […]

Ես սխալվեցի, դուք ճիշտ էիք. Փաշինյանը՝ լրագրողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին մեծ ասուլիսը տեւեց նախատեսվածից ավելին՝ 2 ժամ 37 րոպե։ Այդ ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց առնվազն երեք տասնյակ հարց ուղղել  վարչապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, եւ ԼՂՀ կարգավորմանը։ Վարչապետը նաեւ քննարկեց լրագրողների հետ հետագա շփման ֆորմատը, նշելով, որ հասկանում է լրագրողների դժգոհությունը, […]

Ընտրողներն էլ են խանգարում, եկեք նրանց էլ հանենք, այ քեզ բան. Ռուստամյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Մենք որևէ առաջարկ չենք բերել, որը կարող էր ոտքի վրա ծնվել, մենք բերել ենք առաջարկ, որը աշխարհով մեկ փորձարկված է»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ ընթացքող քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով իրենց առաջարկը՝ բաց համամասնական ընտրակարգով անցկացնել արտահերթ ընտրությունները։ Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե […]

Օրինախախտումները սիրո եւ համերաշխության մթնոլորտի թշնամին են. բացառվելու է «մերոնց եւ ձերոնց» բաժանելու գործընթացը

Ոստիկանության խնդիրն է սիրո եւ համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որեւէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետեւ օրինախախտումները սիրո եւ համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որեւէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում […]

ՊՆ-ն կարգավորում է զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությւոնից, աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության […]

Մտածում են՝ որտեղ եք գցում ժողովրդին. Թեժ քննարկում Ազգային ժողովում

Ինչո՞ւ ենք մտածում, որ եվրոպական երկրների ընտրողներն ավելի գրաճանաչ են, խելացի են, իսկ ՀՀ–ում ընտրողները գրաճանաչ չեն տոտալ իմաստով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20–ին Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։  «Ինչու՞ ենք բարդացնում այնտեղ, որտեղ գնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի