27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի են ունեցել ընդհարումներ, Ամուլսարի պահապանների վրա նետել են քարեր. ՀԲՃ

Այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան Վայք քաղաքից Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, հնարավոր է նաև Լիդիան Արմենիային աջակցություն ցույց տվող այլ անձինք, մի քանի տասնյակ ավտոմեքենաների շարասյունով շարժվել են դեպի Ամուլսար։ Այս մասին հայտըարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաեւ ասվում է.   «Ամուլսարի պահպանության 1-ին կետի մոտ նրանք առճակատվել են տեղի բնակչությանն ու […]

Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ. Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում այսօր անդրադարձել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ: Նա գրում է.  «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը և այլ թեկնածություններ էին առաջարկում: Այս հայտարարությունը ուշագրավ է և արժանի […]

Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության պահպանմանը. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին եւ Կարինե Եսայանին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ողջունելով նախաձեռնության անդամներին, ընդգծել է ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանության կարեւորությունը: «Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության […]

Արա Բաբլոյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են. […]

Տեսչական մարմինն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին տրված եզրակացությունը

ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր […]

Տուրիստ-մուրիստները պոպոք չե՞ն առնում. վարչապետը Գումի շուկայում էր /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Գումի» շուկա՝ տեղում ծանոթանալու մթերքի գներին: Շուկա այցը վարչապետը ցուցադրում էր Facebook-ի իր էջի ուղիղ եթերով: Մոտենալով ընկույզ վաճառող տղամարդուն՝ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ արժի: Իմանալով գինը՝ երկրի առաջնորդը նկատեց. «Բայց 1500 դրամը վատ գին չի պոպոքի համար»: Վաճառականը սակայն դժգոհեց` ասելով, թե անցած տարվա համեմատ, երբ օրական 15 պարկ ընկույզ […]

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արման Զարգարյանին

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Զարգարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 612-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Արման Զարգարյանին 2018 թվականի օգոստոսի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»,- ասված է […]

Ամեն օր տագնապալի զգացողություն ունեմ, որ ոչինչ չեմ հասցնում. Լիլիթ Մակունց

Օգոստոսի 27-ին, ամփոփելով աշխատանքային 100 օրը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց հատկապես 15 խնդիր, որոնք լուծում են ստացել: Դրանց թվում են հետեւյալները` 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք, վերանայվել են դահլիճների վարձակալության վճարները, մշակվել է դպրոցականների` մշակութային հաստատություններ այցելելու համակարգը,  դպրոցում դրամաշնորհային «Քո արվեստը» ծրագիրը, […]

Եկել եմ գումի շուկա, տեսնելու՝ ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Գումի շուկայում էր: Փաշինյանը շրջում էր շուկայում, զրուցում վաճառողների հետ:Վարչապետն այցելել էր շուկա՝ ծանոթանալու գյուղմթերքի գներին:  

Ավելի լավ է չասել ցեղասպանություն բառը և ունենալ հաջողություններ տարբեր բնագավառներում. Ա. Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադրաձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցին: Նա նկատեց, որ այցը կարևոր էր նախ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, առավել ևս, որ Գերմանիայի տեսակարար կշիռը որպես եվրոպական պետություն բարձր է: Ըստ Արման Նավասարդյանի՝ Մերկելի այցի ամբողջ հետաքրքրությունն այն էր, թե արդյոք Մերկելը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի