23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՖՖ արտահերթ ժողովն՝ առանց գործող նախագահի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովին  չի մասնակցում կազմակերպության դեռեւս գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա պետք է ելույթ ունենար, սակայն ֆեդերացիայի արտահերթ նիստն ընթանում է առանց Ռուբեն Հայրապետյանի:

Ֆեդերացիայի արտահերթ նիստի օրակարգում նոր նախագահի ընտրությունն է, իսկ միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է:

Արտահերթ նիստի ՀՖՖ իրավաբանական անձանց 17-րդ գումարման օրակարգում ժողովին մասնակցող պատվիրակները հաստատեցին ՀՖՖ ՀԿ գրանցման պահին ՀՖՖ ԻԱՄ գործունեության դադարեցման մասին դիմումը: Օրակարգում ընդգրկված հարցերը հաստատելուց ժողովին մասնակիցները գնացին ընդմիջման, մինչ կժամաներ Արթուր Վանեցյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը խուսափեց հարցերին պատասխանելուց, միայն նշեց, որ զեկույց է պատրաստել եւ լրագրողներին խորհուրդ տվեց ուշադիր լինել իր ելույթին, քանի որ կարեւոր զեկույց է նախապատրաստել:

ՀՖՖ արտահերթ ժողովին եկել էր մասնակցելու նաեւ Արկադի Անդրեասյանը, ում սակայն ՀՖՖ աշխատակիցները թույլ չէին տվել, քանի որ նա որեւէ կազմակերպությունից գրանցված չի եղել: Երբ ժամանեց Արթուր Վանեցյանը, Արկադի Անդրեասյանը մոտեցավ նրան եւ տեղեկացրեց, որ իրեն թույլ չեն տալիս մասնակցել: Արթուր Վանեցյանն իր աշխատակիցներին զգուշացրեց հետեւողական լինել, որ Արկադի Անդրեասյանը ներս մտնի եւ մասնակցի ժողովին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ