06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ

Ազգային ժողովում մեկնարկել է պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Ազգային ժողովում երկրորդ ընթերցումից առաջ կիրականացվի նախնական […]

Ժիրայր Սէֆիլյանի կոչը` արտերկրյահայությանը

Արտերկրում ապրող սիրելի հայրենակիցներ։ Մենք՝ Սասնա Ծռերս, հասել ենք շատ կարևոր ու վճռական հանգրվանի։ Տարիների դժվարին ու համառ պայքարի շնորհիվ մենք հնարավորություն ունենք խորհրդարանում բարձրաձայնելու ազգային իղձերն ու ռազմավարական նպատակները, ներկայացնելու նաև ձեր տեսակետները մեր պետականության հիմնարար խնդիրների վերաբերյալ, պայքարելու, որ Հայաստանը իրապես դառնա բոլոր հայերի Հայրենիքը, որ վերացվեն արգելքները և անկախ բնակության վայրից բոլորը […]

Տեղի է ունենում համընդհանուր փլուզում. Փաշինյանի ափալ-թափալը. Հայոց աշխարհ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ իշխանություների կողմից ողջ երկրով մեկ մեծ թափով սկսած նախընտրական պայքարը զավեշտական տպավորություն է թողնում։   Թվում է, թե երեկվա փողոցային ակտիվիստները գործադիր իշխանության լծակներին տիրանալուց հետո պետք է կենսականորեն շահագրգռված լինեին Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների կազմակերպմամբ։ Բայց արի ու տես, աշնան առաջին ամիսներից սկսած, հենց […]

Արտագաղթում են. Ժողովուրդ

Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի: Oրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ: Գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատող Արմեն Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը եւ մյուս […]

Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավը վաղաժամ սկսելու մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը չի անդրադառնալու Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ իրենց վստահության քվե տալ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Այս մասին  ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝  պարզաբանելով, որ ԸՕ-ն սահմանում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային […]

Դավիթ Շահնազարյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

«Արտաքին քաղաքականությունը ոչ թե նրա համար է, որ նորանոր հակառակորդներ ու թշնամիներ ձեռք բերես, այլ որպեսզի կարողանաս թշնամուն դարձնել հակառակորդ, հակառակորդին` չեզոք, չեզոքին` համակիր, համակիրին` բարեկամ, իսկ բարեկամին էլ դաձնել դաշնակից: Իշխող վարչախմբի համամասանական ցուցակի հինգերորդ տասնյակում ընդգրկված է մի մարդ, ով այդ թիմում բոլորից լավ է տիրապետում արտաքին քաղաքական ու տնտեսական հարցերին, և ես […]

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին ու բոլորի համար պարզ մանիպուլյացիաներին` մամուլում ու սոցիալական ցանցերում կատարվող ամեն ինչ Միքայել Մինասյանի անվան հետ կապելով։ Դա […]

Ձյուն է գալիս. ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, […]

Փաշինյանի եղբորորդին ու ԿԳ նախարարը միջնորդել են թաղապետի պաշտոնի համար

Շենգավիթի ՔՊ կառույցի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը  ընդգրկվել է ՔՊ ընտրացուցակում ու նույն հաջողությամբ էլ դուրս թռել այդ ցուցակից: Այս մասին հայտնում է NEWSPRESS.am–ը: Հիշեցնենք, որ երիտասարդն այդ ցուցակում հայտնվել էր ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյան Նիկոլի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ջանքերով ու հովանավորությամբ: Եվ քանի որ վերջիններիս վրա ծանր էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի