06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը /տեսանյութ/

«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը, աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթին: Ըստ նրա՝ ում մոտ ինչ լավ ստացվում […]

Մենք դեռ երկրի տնտեսության զարգացման հստակ տեսլականներ չենք տեսնում. Արթուր Բաղդասարյան

Մրցակցող տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանի առջև լրջագույն մարտահրավերներ ու նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նրա խոսքով, սովորաբար, նոր կառավարությունների համար սահմանվում է 100-օրյա փորձաշրջան, որից հետո արդեն կառավարությունը ներկայացնում է տնտեսության, զարգացման տեսլականը։ «Բայց հիմա 100 օրը, 7 ամիսը անցել […]

Քարոզարշավից 6 օր առաջ պետական-ծառայողական մեքենաներով, նախարարական շքախմբով քարոզ

«Վարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Գեղարքունիքի մարզում ավագ դպրոցի բացմանը, նաև հնարավորություն է ունեցել հանդիպել մարզի բնակիչների հետ: Ողջ պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպել է քաղաքացիների հետ: Եվ դրանում ոչ մի արտառոց բան չկա: Այն, ինչ կարող է անել Փաշինյանը` շփվել քաղաքացիների հետ և պատասխանել նրանց հարցերին, կարող են անել նաև Հանրապետական կուսակցության թեկնածուները, ոչ […]

ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխի Բաղրամյան 26

ՀՀ նախագահի նստավայրը տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: «Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Առաջարկ եղել է ՀՀԿ-ի կողմից, որը վերաբերել է վարչապետի ինքնաթիռի և […]

Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի բյուջեն. ՀՀԿ-ի քաղաքական թևը դեմ էր

Հայաստանի Ազգային ժողովում այսօր հրավիրված արտահերթ նիստում 2019 թվականի բյուջեի նախագիծը ընդունվեց 66 կողմ ձայնով։ Դեմ էր 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը։ Կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է։ Հանրապետական խմբակցությունն իր հերթին հայտարարել էր, որ իրենք կողմ կլինեն բյուջեի նախագծին, քանի որ երկրին բյուջե է անհրաժեշտ, սակայն խմբակցության մի քանի գործիչ, […]

Կադրային բա՞նկ, թե՞ բանկրոտ. պետությունը ՍՊԸ չէ. Փաստ

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ խոսելով կադրային նոր քաղաքականության մասին: Խոսքը խորհրդատվական մարմնի ստեղծման մասին է, որին ուղարկելով ինքնակենսագրականներ՝ այս կամ այն ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան հրավիրվել հարցազրույցի, եւ եթե հաղթահարեն մի քանի փուլեր, ապա աշխատանքի կանցնեն պետական ապարատում: Նախօրեին էլ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսեց կադրային բանկի մասին՝ նշելով, […]

Նախագահը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիկտոր Բիյագովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտոր Բիյագովին նշանակել […]

Տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանա­կաշրջանի վերադարձ, երբ բոլորս ապրեցինք «սև ու մութ» տարիներ. 168 Ժամ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգա­մավոր Արմենուհի Կյուրեղյանը թերթի հետ զրույցում անդրադառնալով ար­տահերթ խորհրդարանական ընտրու­թյուններին նկատեց եթե այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժե­րը կրկին փորձեն ամեն ինչ տանել «սևերի» և «սպիտակների», ապա ամեն ինչ ցավալի ավարտ կունենա պետության համար: Ըստ նրա խնդիր չպետք է դրվի, թե որ կուսակցությունը խորհրդարանում քանի մանդատ է ստանալու, այլ թե որ կուսակցությունը կարող […]

Դասերից հանել, տարել են վարչապետի հետ հանդիպման․ «168 Ժամ»

Նոր, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցից։ Երեկ արդեն իսկ ՀՀԿ-ն վարչապետին մեղադրել էր քարոզարշավի մեկնարկից շուտ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու համար, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսեւորում է: ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ն. Փաշինյանն իրականացրել է նախընտրական […]

Ինչո՞ւ են մարդիկ հավատում հեքիաթին. Հայոց աշխարհ

Ինչո՞ւ են մարդիկ ընդհանրապես հավատում հեքիաթին։ Ո՜վ գիտե… Գուցե այն պատճառով, որ Արարիչն է այդպես նախասահմանել մարդկանց համար, իսկ գուցեեւ իրենք են իրենց այդպիսին սարքել՝ տաղտուկից ու վախից դրդված։    Մի՞թե դու էլ, սիրելի ընթերցող, թող Աստված քեզ երկար կյանք պարգեւի, չես հավատում հրաշք հեքիաթին, որին երբեւէ անպայման կվերածվի կյանքը։ Մի՞թե գանձերը, ջիներն ու ոսկե ձկնիկները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի