13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարգելի Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը: «Հարգելի Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք: Ասում եմ լրջորեն և պաշտոնապես»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վանաձորի հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ ամոթալի հայտարարություններ են հնչում: «ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք այդ կողմից, մենք այս կողմից:

Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով: Բայց նաև ուզում եմ ասել. եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը և հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,-հայտարարել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ մեկնաբանելով իրեն ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել» արտահայտությունը ամոթալի է, ասել է. «Ես ցանկացած խոսակցության պատրաստ եմ, բայց այդ մակարդակի արտահայտությունների չեմ ուզենա անդրադառնալ, ամոթ Է: Ինքը անմակարդակ զրույց է անցկացնում, ես դրան պատրաստ չեմ»… Նա հավելել է, որ աշխարհի բոլոր կենտրոններում այս ինֆորմացիային տեղյակ են, միայն մեր ժողովուրդն է անտեղյակ. «Իմ տեղեկությամբ այդպես է, երանի թե սխալվեմ, բայց դա է իրականությունը»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ