06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ալարում են ծրագիր գրել և ընկնում են լայքերի հետևից. Թևան Պողոսյան

Նոր խորհրդարանը չպետք է լինի գործադիրի որոշումների ուղղակի հաստատողը, այլ կառավարության  վրա պետք է  վերահսկողություն իրականացնի, որպեսզի չլինի շեղում այն ծրագրերից, որոնց ժողովուրդը ձայն է  տվել: «Հատկապես, երբ այսօրվա կանոնակարգ-օրենքով լայն հնարավորություններ են տրված»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ նշելով, որ այս օրերին գործադիրն այդ գործառույթն իր վրա է վերցրել՝ ժողովուրդը ոնց ասի, […]

Համոզված եք, որ ժողովրդին իսկապես առաջնորդում եք դեպի ավելի երջանիկ ապագա՞

Ընկերներ ջան, ես ենթադրում էի, որ ընտրարշավը օրենքով հաջորդ երկուշաբթի օրն է սկսում, ու պատրաստ էի այս շաբաթ էլ խոհեմաբար լռել, բայց երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը Մարտունիում իր ակնհայտ նախընտրական ելույթով բացեց ընտրաշրջանը, ու հիմա ստիպված եմ սկսել իր ասածներին արձագանքել։ Իմ գրառումների մեջ որևէ կուսակցական երանգ մի որոնեք, ես պարզապես դեմ եմ, որ […]

Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը

Նոյեմբերի 21-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին: Տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: «Անկեղծ ասած ոգևորված եմ հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից և դա էր պատճառը, որ ցանկացա […]

Արփինե Հովհաննիսյանը՝ Լենա Նազարյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիկին Լենա Նազարյանին ասեք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ: Տես` կից հղումը: Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել […]

Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք. Նիկոլ Փաշինյան

Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս փոխաբերական իմաստով, կկտրենք, այսօր Ապարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կկտրենք։ Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացուն նվաստացնել 5000, 10 000 կամ 20 000 դրամ, տո թեկուզ 1000 դոլար առաջարկելով, որովհետև Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի, դա բացարձակ արժեք է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա քաղաքացիների հորդորեց՝ թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ […]

Փոխնախարարը ներողություն է խնդրում

Սիրելի հայրենակիցներ։ ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց՝ հեռացնում եմ այն, և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։ Հ.Գ. խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող: Ֆեյսբուքյան […]

Քառօրյա պատերազմի մասնակիցները Երեւանի կենտրոնում ճանապարհ են փակել

Քառօրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ այսօր կեսօրից կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում: Նրանք պահանջում են վերջնականապես լուծել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը ու պահանջում են այդ հարցով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանն ասաց, որ իրենց դեռ չի […]

Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր է. ինքը զբաղված է իր գործերով

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից  լրագրողները հետաքրքրվեցին՝ իրենց կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, մասնակցելո՞ւ է նախընտրական քարոզարշավին ինչ-որ ձեւաչափով: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ձեզ խնդրում եմ, մեր ներքին խնդիրներին մի խառնվեք: Մենք ունենք նախընտրական շտաբ եւ ցուցակ, ովքեր կան մեր ցուցակում, նրանք կմասնակցեն նախընտրական ընտրարշավին: Այո, Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է: Երբ որ խոսեք ավելի գլոբալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի