13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ասի՝ ճիշտ ես ասում․ Ծառուկյանը խոստացավ ռուսական դպրոց կառուցել

Աբովյանցիներին խոստանում եմ ռուսական դպրոց կառուցել։ Այս մասին նոյեմբերի 27–ին, հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանի համայնքապետարանի հարակից տարածքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նա պատմեց, որ Ռուսաստանում, Եվրոպայում հանդիպել է մեր հայրենակիցների հետ․ «նրանք կարոտով են երկրի հանդեպ, ուզում են վերադառնալ, 70-80 տոկոսը կարոտները սրտներում է, ուզում են իրենց երեխաների դաստիարակությունը իրենց երկրում լինի՝ ադաթով, ավանդույթով, հայ գրականությամբ, եկեղեցով, բայց ասում են, պարոն Ծառուկյան ջան, եղածս ծախել եմ էկել եմ, էստեղ մի պուճուր անկյուն ունեմ, հետ գամ որտե՞ղ ապրեմ, ինչ անեմ»:

Գագիկ Ծառուկյանը ասաց, որ պետք է Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում պայմաններ ստեղծվեն, որպեսզի վերադարձողները բնակարաններով ապահովվեն։ Նա նշեց նաև մեկ այլ խնդիր, որը զրույցներում ներկայացվել է իրեն․ վերդառնալ ցանկացողների երեխաները սովորում են ռուսական դպրոցներում, և ծնողներին մտահոգում է նրանց կրթության հարցը․ «Ասի՝ ճիշտ եք ասում․ ուրեմն մեր աբովյանցիներին խոստանում են նաև ռուսական դպրոց կառուցել»,- հայտարարեց Ծառուկյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ