31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության շենքի մոտ ցույց էին կազմակերպել ավտոներմուծողները: Նրանց հանդիպեց ՊԵԿ նախագահը: Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդիրը ֆիննախի իրավասության ներքո է, բայց դա չէ ամենակարեւորը: Անկեղծ լինենք՝ փոքր–ինչ անսովոր պատկեր է, երբ ՊԵԿ նախագահը ոչ միայն հետնամուտքով չի մտնում կառավարության շենք, կամ հետնամուտքից չի փախչում, այլ հանդիպում է բողոքողներին […]

Առաջադրանք՝ ուժայիններին՝ կապված ՀՀԿ-ի ստացած ձայների հետ

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծես թե հաստատվում են մինչեւ ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից ՀՀԿ հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականները: Մասնավորապես, 168.am-ին խոսակցություններ էին հասել այն մասին, որ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայությունների տարածքային ստորաբաժանումներին նախազգուշացվել էր, որ այն տարածքներում, ուր Հանրապետականը 5 տոկոսից ավելի […]

ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանի ձեւավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր` 12-ից դառնալով 9-ը: Այն ժամանակ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշել […]

Ինչ է սպասվում Արցախում. փոփոխությունները այսքանով չեն ավարտվելու. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան: Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն ՊԲ ղեկավար է […]

Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Է. Սահակյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու […]

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։ Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես […]

Լեւոն Մնացականյանի խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին. Արայիկ Հարությունյան

Լեւոն Մնացականյանի ռազմավարական մտածողությունն ու խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես կարող եմ բնութագրել Արցախյան պատերազմում թրծված, հայկական զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած և նրա […]

Արցախի խնդրի շուրջ օղակը սեղմվում է

Հրամանագրերը չուշացան: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրվա առաջին կեսին ստորագրեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լեւոն Մնացականյանի ազատման հրամանագիրը: Նրա փոխարեն պաշտոնին նշանակվեց գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը , որին  պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում փոխարինեց գնդապետ Ջալալ Հարությունյանը, իսկ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այս […]

Այսօր համակարգված պատերազմ է գնում ավանդական հայ ընտանիքի և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ /տեսանյութ/

Այսօր համակարգված պատերազմ է գնում ավանդական հայ ընտանիքի և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ, ու այդ պատերազմը երկու ոլորտներում է՝ իրավական ու քարոզչական: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը: Ըստ նրա՝ այս իրողությունը կար նաև նախկին իշխանությունների օրոք, և այն ժամանակ ևս ընդունվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի