23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատերազմ ենք հայտարարում մեր ինքնությունը և ազգային-հոգևոր արժեհամակարգը ոչնչացնել ցանկացող հակառակորդին

Հարգարժան բարեկամներ, քույրեր և եղբայրներ

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամների կողմից մտավորականների, տեղեկատվական և քարոզչական ոլորտի մասնագետների, լրագրողների, հոգեբանների, մանկավարժների, ուսանողների, երիտասարդների, բազմազավակ մայրերի, ազգային-հոգևոր արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանությամբ հանդես եկող նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ վերջին ամիսների շարունակական հանդիպումների և քննարկումների արդյունքում արձանագրեցինք իրավիճակային հետևյալ գնահատականները.

  • Ազգային-հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի երկու հենասյուների՝ Հայ առաքելական եկեղեցու և ավանդական ընտանիքի կազմաքանդմանն ուղղված բացահայտ կամ թաքուն կերպով իրականացվող քարոզչական-իրավական գործընթացները մտել են ավարտական փուլ,
  • 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությանը միջազգային կառույցների կողմից պարտադրվել ու շարունակաբար պարտադրվում են հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող օրենքներ ու նորմեր, որոնք, առաջին հայացքից, կարծես ուղղված են մեր երկրում օրենսդրական դաշտի բարելավմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, սոցիալական արդարության հաստատմանը: Սակայն, իրականում, դրանք հետապնդում են բացառապես այլ նպատակներ: Ռազմավարության մշակման արևմտյան կենտրոնների կողմից բանաձևված լիբերալ գաղափարախոսությունը՝ «ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» ձևակերպմամբ, մարդկանց իրավահավասարության և ազատության կեղծ շղարշի ներքո, իրականում ուղղված է մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանը, ավանդական ընտանիքի ոչնչացմանը՝ թիրախավորելով ավանդական ընտանիքը՝ որպես Արևմուտքի համաշխարհային գերիշխանության դեմ ամենաուժեղ և ամենակենսունակ դիմադրող օղակ,
  • Զանգվածային լրատվամիջոցներով, հեռուստատեսային սերիալներով և գռեհիկ հումորային հաղորդումներով աղճատվում և խեղաթյուրվում են չարի և բարու ճշմարիտ աշխարհճանաչողությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, հայրենասիրության, ավանդական ընտանիքի ու բարոյականության ընկալումները,
  • Ինչպես նախորդ տարիներին, այժմ ևս միասեռականների՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքերի պաշտպանությամբ և բացահայտ քարոզչությամբ հանդես են գալիս Հայաստանում հավատարմագրված արևմտյան մի շարք երկրների դեսպաններ, դեսպանության ներկայացուցիչներ, Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ,
  • «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլյան կոնվենցիա), որը 2018 թվականի հունվարին ստորագրվել է Հայաստանի կողմից, առաջին միջազգային պայամանգիրն է, որը պարունակում է գենդերային ինքնության ձևակերպումն առ այն, որ կանայք և տղամարդիկ ոչ միայն հանդիսանում են կնոջ և տղամարդու սեռի կենսաբանական նմուշներ, այլ որ գոյություն ունի նաև գենդերային պատկանելիության սոցիալապես կառուցված կատեգորիա, որը որոշում է կանանց և տղամարդկանց բնորոշ դերերը և վարքը: 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում Եվրախորհրդի պատվիրակները պահանջում են, որ նորընտիր Խորհրդարանը վավերացնի ստամբուլյան կոնվենցիան, որի դեպքում միասեռական զույգերը՝ զուգընկերները, այլևս կհամարվեն ընտանիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով,
  • 2017 թվականին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվում է ամրագրել իրավական ակտերում այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները,
  • Օրակարգում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի թիվ 197 հոդվածով այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեպքում սահմանված է պատիժ՝ առավելագունը երեք տարի ազատազրկմամբ,
  • 2018 թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ այն օրենսդրական նախաձեռնությանը, որով կարգելվեր միասեռականության քարոզչությունն անչափահասների շրջանում,
  • Տարիներ շարունակ կանանց և երեխաների իրավահավասարության և պաշտպանության քողի ներքո Հայաստանում միասեռականության քարոզչությամբ, այդ անձանց իրավունքների պաշտպանությամբ, նրանց իրավունքների իրավական ամրագրմամբ և ֆինանսավորմամբ զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավար անձը պետական ամենաբարձր ամբիոնից գնահատվում է որպես ավանդական ընտանիքի մայր, որով խեղաթյուրվում է ճշմարտությունը,
  • Օրակարգում է երեխաների և կանանց համար ապաստարանների և ժամանակավոր կացարանների մեծ ցանցի ստեղծումը՝ իբր նրանց իրավունքների պաշտպանության նպատակով: Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում տասնյակ տարիներ գործող ապաստարանների և կացարանների գործունեության ուսումնասիրման արդյունքները փաստում են, որ երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո այդ ապաստարաններում հայտնվել են կանայք և ընտանիքներից օտարված միլիոնավոր երեխաներ, որոնք այդտեղ ենթարկվել են ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնությունների, իսկ մի մասը օգտագործվել են սեռական շահագործման նպատակով, որդեգրվել են միասեռական զույգերի կողմից,
  • Այլևս անթաքույց կերպով ՀՀ Կառավարության անդամի կողմից հրապարակավ բարձրաձայնվում է դպրոցների ուսումնական ծրագրերից Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը, ինչը նաև Եվրամիության կառույցների և ԱՄՆ Պետքարտուղարության պահանջն է,
  • ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Սակայն վերջին ամիսներին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների ու Վեհափառ հայրապետի դեմ մի խումբ մարդկանց և կարգալույծ հոգևորականների կողմից իրականացված քարոզչական և անձնական ոտնձգությունները ՀՀ իշխանությունների կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի և դրանց դեմ չեն իրականացվում իրավաչափ գործողություններ: Ուղղակիորեն տոտալիտար աղանդների ղեկավարների ու նրանց հետևորդների, միասեռականների ու նրանց իրավունքների պաշտպանների, և, ի վերջո, Հայ առաքելական եկեղեցու ու մեր ժողովրդի բոլոր թշնամիների շահերից է բխում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի վարկաբեկմանն ու եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն:

Առ այսօր, Արևմուտքի ջանքերը Հայաստանում ավանդական ընտանեկան ընկալումների ու քրիստոնեական բարոյականության նենգափոխման, այլասերումների օրինականացման, դրանց՝ որպես նորմ, ամրագրման գործում որոշակի չափով չեզոքացվել են առկա դիմադրության շնորհիվ: Սակայն այսօրվա նոր իրողությունների առկայության պայմաններում դա այլևս բավարար չէ:

Գնահատելով բոլոր մարտահրավերները և առկա սպառնալիքները, արձանագրում ենք, որ տարիներ շարունակ պետական և ազգային ինստիտուտների դեմ իրականացվող այդ գործընթացները չհայտարարված պատերազմի դրսևորումներ են՝ ուղղված ավանդական ընտանիքի, հայ մարդու ազգային ինքնության և բարոյականության, Հայ առաքելական եկեղեցու, դրա հոգևոր սպասավորների, քրիստոնյաների, քրիստոնեական արժեհամակարգի դեմ:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի և պարտավոր է դիմելու ինքնապաշտպանության. պաշտպանելու մեր Հայրենիքն ու Եկեղեցին, հավատն ու ընտանիքը, արժեքները՝ բարոյականությունը, արժանապատվությունն ու պատիվը:

Սա մեզ պարտադրված կենաց մահու պատերազմ է: Եվ մենք ընդունում ենք հակառակորդի նետած մարտահրավերը:

Մենք հստակ գիտակցում ենք, որ այդ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար Հայրենական է, նոր Ավարայր: Եվ մենք պատերազմ ենք հայտարարում մեր ինքնությունը ոչնչացնել ցանկացող հակառակորդին:

Մենք հավատում ենք, որ մեզ պարտադրված այս պատերազմում իրական ազգանվեր ուժերի միաբանությամբ, մեր Տեր Աստծո առաջնորդությամբ, օգնությամբ ու զորությամբ մենք հաղթելու ենք:

«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

26.12.2018թ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ